Search

Վիգեն Սարգսյանն ընդունել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 25-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների:

Ողջունելով երիտասարդներին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրել է Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։

Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ոչ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլև ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաև զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png