Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարդավառի տոնին նվիրված ջրային միջոցառումներ և խաղեր ամբողջ Երևանում



Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առթիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տարբեր ջրային միջոցառումներ և խաղեր: Միջոցառումներն առավոտյան մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով, որոնք նաև ողջ օրվա ընթացքում ջուր են մատակարարել մայրաքաղաքի փողոցներում ու բակերում ժամեր շարունակվող խաղերի մասնակիցներին:

Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների ժամանակ Երևանի վարչական շրջաններում մասնակիցներին բաժանվել են դույլեր, ջրային ատրճանակներ, ինչպես նաև հյութեր և գունավոր փուչիկներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, շոու-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Միաժամանակ, լվացվել են մայրաքաղաքի արձանները:

Նշենք նաև, որ համաքաղաքային գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում: