Search

Անցկացվեց հեծանվային էկո ճամբար


«Էկոգյուղ» ՀԿ-ն հուլիսի 21-23-ը «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հետ համատեղ Վանաձորում անցկացրել է «Հեծանվային էկո ճամբար» (BikeCamp 2017) ծրագիրը։

Հեծանվային ճամբարի նպատակն է համախմբել լեռնային հեծանվասպորտով հետաքրքրվողներին և խթանել ակտիվ կենսակերպը, ինչպես նաև բարձրացնել իրազեկման մակարդակը Հայաստանում ակտիվ տուրիզմի և էկոտուրիզմի մասին։ Ծրագրի շրջանակներում հասարակությանը տեղեկացվել է նաև անցած տարի ստեղծված «Բու» լեռնահեծանվային պարկի մասին։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնադիր Էմմա Պետրոսյանը նշեց, որ հեծանվային էկո ճամբարի շնորհիվ տարածվել է տեղեկատվություն Վանաձորում առկա լեռնահեծանվային ենթակառուցվածքների մասին։ Եռօրյա ճամբարի շրջանակներում անցկացվել են ոլորտին առնչվող միջոցառումներ, քննարկումներ, լեռնահեծանվային մրցույթ, որի հաղթողը Վանաձորից էր, մրցանակային երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները Երևանից էին։ Տեղի է ունեցել «Բու» հեծանվային պարկ ծրագրի ներկայացումը ինչպես տուրիզմի ոլորտի մասնագետներին, այնպես էլ Վանաձորի երիտասարդներին։


Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

ՀՕՊ վարժանքներ

Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարություն է տարածել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png