Search

Մայրաքաղաքում անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը



Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը:

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին ու յուրօրինակ: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաև ձմերուկի անվճար հյուրասիրություն:

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են նաև բազմապիսի խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ով շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և հետևել խաղ-մրցույթների ընթացքին: Ձմերուկի 5-րդ փառատոնն ուղեկցվել է շոու-ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ելույթ են ունեցել հայկական հանրաճանաչ ու սիրված երաժշտական խմբեր:


Դոլարի փոխարժեքը նվազել է 455 դրամից. Եվրոն ու ռուբլին թանկացել են

10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը

Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում

Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Երկրի վիճակը օրհասական է. Սաղաթելյան

Մեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png