Search

Հավանության է արժանացել երեխայի իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրա­պետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվա­կանների ռազմավարական ծրագիրը:

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, որով հստակ ներկայացվել է այն մոտեցումը, որ պետք է ապահովել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը:

Ռազմավարական ծրագիրը և համապատասխան միջոցառումներն ընդգրկում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի, անչափահասների և արդարադատության ոլորտները:

Ծրագրում ներկայացված են այն հիմնական միջոցառումները, որոնք թույլ կտան ուժեղացնել ընտանիքների հնարավորությունները, որպեսզի երեխաները բացառապես սոցիալական կամ աղքատության պատճառով չհայտնվեն ընտանիքից դուրս, կամ շուրջօրյա խնամքի հաստատություններում: Այդ առումով, այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացումն ապահովելու նպատակով նախատեսված են համապատասխան ծրագրային միջոցառումներ:

Առաջին ուղղությունը գնահատված կարիքների համաձայն՝ ըստ մարզերի, գործող մեծ հաստատությունների վերակազմակերպումն է սոցիալ-վերականգնողական կենտրոնների: Ուղղություններից է նաև խնամակալության ուժեղացումը, խնամակալության հոգաբարձության մարմինների կարողությունների հզորացումը, խնամատարության ընտանիքի ինստիտուտի և ցերեկային կենտրոնների հզորացումը, որոնք հնարավորություն կտան երեխաներին հնարավորինս պահել կենսաբանական ընտանիքում և դրա անհնարինության դեպքում միայն այլ փոխարինող ընտանիքներում, իսկ հաստատությունները դիտարկել բացառապես որպես երեխայի վերջին հանգրվան՝ դրանք փոխարինելով փոքր տների գաղափարով:


Փաստորեն 2,5 տարում աթոռն այնքան սիրեց, որ քաղաքացիների պահանջը հաշվի չի առնում. Գեղամ Մանուկյան

Մեր ժողովուրդը շատ է տուժել, մի՛ խաբեք մեր ժողովրդին

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք. մահացել է 44 մարդ

Մենք այդպես էլ մնացինք կենացային հայրենասիրության պաթոսի ճիրաններում. Գայանե Աբրահամյան

Նշված է 121 համայնք, բայց իրականում Ադրբեջանին 181 գյուղ և քաղաք է անցնում. Վահրամ Միրաքյան

ԵՊՀ-ում միջազգային գիտաժողով է կայացել

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia