Search

Մարտ-հունիս ամիսներին «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղուց օգտվել է շուրջ 1300 այցելո



«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները: «Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեշրջանի պաշտոնական մեկնարկը թեև տրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից: Հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի տվյալներով մարտ-հունիս ամիսներին իրականացված 60 տուրի ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 1300 այցելու, որոնց հիմնական մասը ժամանել է ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից: Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել նաև Արևելյան Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից:

Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը՝ տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպել է նաև հատուկ մշակված երթուղիներ՝ Երևանի տեսարժան վայրերով մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսումնական կենտրոնների, ուսանողների համար:


Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունները որդեգրել են թուրքերի և ադրբեջանցիների մեթոդները. Մինասյան

Ատոմ Մխիթարյանը` քվանտային քաղաքականության վերաբերյալ

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները

Փորձում ենք փակել ռազմագերիների հարցը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Լավրով

Տիգրան Ավինյանն ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենին

Դավիթ Բաբայանն ու Իշխան Սաղաթելյանը քննարկել են ԼՂ կարգավորումը

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նոր նախարար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: