top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանում տեղի կունենա մասսայական վազք՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով



Երևանում առաջին անգամ տեղի կունենա համաքաղաքյին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով, որը նվիրված է Շուշիի ազատագրմանը և Հայրենական պատերազմի հաղթանակին: Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան և Երեւանում «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնը»՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ: Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի խոսքով՝ մայիսի 7-ին կայանալիք մասսայական վազքն իսկապես կարևոր և աննախադեպ իրադարձություն է, որին կարող են մասնակցել տարբեր սեռի, տարիքի եւ ազգության մարդիկ: «Ամենակարևորն այն է, որ մասնակիցները բավականություն ստանան եւ լինեն բարձր տրամադրությամբ»,- նշեց Եռամարտի ֆեդերացիայի նախագահը: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական և «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը փաստեց, որ շատ են բազմաբնույթ միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ տարբեր կերպ են հարգում Հայրենական պատերազմում զոհերի հիշատակն ու փառաբանում հաղթանակը: «Մենք կփորձենք այդպես նշել հաղթանակը: Պետք չէ հաղթանակի օրը նստել տանը եւ հեռուստացույց դիտել, այլ պետք է դուրս գալ, միմյանց ծաղիկներ ու ժպիտ նվիրել: Ես հույս ունեմ, որ շատ երիտասարդներ իրենց մասնակցությունը կունենան վազքին»:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, նախարարության, դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաևմարզաշխարհի ներկայացուցիչներ:

Մայիսի 7-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը։

Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ:


0 comments
bottom of page