top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի դպրոցական աղջիկները բջջային հավելվածներ են պատրաստել


Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրը՝ մայիսի 17-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացվել են հայաստանցի դպրոցական աղջիկների ստեղծած բջջային հավելվածները, տեղի ունեցել հաղթող թիմերի պարգևատրման արարողություն։

Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ: Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն են ունեցել մասնակցելու տեխնոլոգիական ձեռներեցության աշխարհի խոշորագույն Technovation ծրագրին: Ծրագրի 12 շաբաթների ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են ՄԱԿ-ի առաջարկած վեց թեմաներից (բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն) որևէ մեկը, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում և մենթոր-ուսուցիչների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։ Մրցույթ-դասընթացին մասնակցել է 36 թիմ, կիսաեզրափակիչ է անցել 22-ը:

Կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերից հաղթող են ճանաչվել 6 թիմ. Կարբիի միջնակարգ, Աշտարակի թիվ 2, Երևանի թիվ 2, Երևանի թիվ 92, Երևանի թիվ 125 դպրոցների և Անանիա Շիրակացի ճեմարանի թիմերը:

Աշտարակի թիմի մենտոր Նարինե Մեսրոպյանի խոսքերով` աղջիկներն ստեղծել են Safe Internet բջջային հավելվածը, որից օգտվելով երեխաները կարող են անվտանգ զգալ իրենց համացանցում, քանի որ երեխաների անվտանգությունը համացանցում մեծ խնդիր է: Նրանք հաճախ անտեսում են հնարավոր վտանգները,իրազեկված չեն դրանց վերաբերյալ, չգիտեն համացանցային գրագետ վարքի կանոնները՝ դա է պատճառը, որ երեխաները համացանցում առընչվում են բազմաթիվ խնդիրների: Բջջային հավելվածը կօգնի երեխաներին լինել տեղեկացված խաղերի, խորհուրդների, թեմայի վերաբերյալ հղումների միջոցով, անհրաժեշտության դեպքում ստանալ խորհրդատվություն:

Ծրագիրն իրականավցել է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ, աջակցել են «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:


0 comments
bottom of page