top of page

Նախագահը շնորհավորել է եզդիական համայնքին` Նոր տարվա առթիվ



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 19-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության եւ համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:

Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգեւորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի:

Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք:

Շնորհավոր Մալաքե Թաուս»:


 
 
 

Comments


bottom of page