top of page

Նալբանդյանը կմեկնի Մյունխեն. նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

  • Feb 15, 2017
  • 1 min read


Փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։

Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։


 
 
 

Comments


bottom of page