top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ո՞վ կփոխարինի Վիտալի Բալասանյանին



Արցախի Ասկերանի շրջանի բնակիչների զգալի մասը փետրվարի 20-ին ընտրատեղամաս են գնալու ոչ միայն նոր սահմանադրության նախագծին «այո» կամ «ոչ» ասելու, այլեւ ընտրելու իրենց շրջանի պատգամավորին: Շրջանի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով 2015 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Շարժում 88» կուսակցության ցուցակի եռյակում էր, վայր է դրել պատգամավորական մանդատը, քանի որ 2016թ. նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար:

Այժմ մանդատի համար պայքարում են երկու հոգի /երկուսն էլ անկուսակցական/՝ Միքայել Բալասանյանը, ով, ի դեպ, Վիտալի Բալասանյանի եղբայրն է, եւ Վիլեն Սաֆարյանը, ով նույնպես ընդգրկված էր «Շարժում 88» կուսակցության ցուցակում:

0 comments
bottom of page