Search

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը ժամանել է Երեւան



ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին ժամանել է Երևան: Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է կատարվել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաեւ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքն ու օրակարգային հարցերը: Կողմերը քննարկել են նաև բազմակող համագործակցության զարգացման ուղիները:

Աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 23-ին, ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի, Յուրի Դաշկինը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia