top of page

Այս տարի Հայաստան է ժամանել 969 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 3,6 տոկոսով



Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 3.6%-ով:

Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերի, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հանրապետություն է ժամանել 969 հազար 10 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.6%-ով:

2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 հազար 541 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.0%-ով:


 
 
 

Bình luận


bottom of page