top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան իրենն է համարում Սալոնիկը, Բաթումին և այլ տարածքներ



Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա ոչ լեգիտիմսահմանների մերձակայքում, գրում է «Վրաստանի հայկական համայնքը»:

Էրդողանը մասնավորապես, ասել է. «Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն եւս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում, որոնց հետ մենք պատմական կապեր ունենք։ Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը եւ կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արեւմտյան Թրակիան եւ Էգեյան ծովի կղզիները»:

Տվյալ հայտարարությունը առաջացրել է ինչպես Հունաստանի, այնպես էլ Հունաստանի վրացական համայնքի դժգոհությունը։ Մինչդեռ, տվյալ դժգոհությունը Վրաստանում չեն կիսում։ Ավելին, թուրք նախագահի կողմից արված հայտարարության տարածումից անմիջապես հետո վրացական մամուլում սկսվեց Թուրքիայի շահերի փաստաբանությունը, նրա արդարացման քարոզարշավը։

«Իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը հիշատակել է այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ի (Misak-ı Millî) մասին եւ նրա սահմանների մեջ մտնող տարածքները։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաեւ Բաթումին։ Իր ելույթի ընթացքում Էրդողանը ոչինչ չի ասել Բաթումիում ռեֆերենդում անցկացնելու մասին։ Թուրքական նախագահը հիշատակել է Վրաստանը եւ Բաթումին պատմական անցյալի համատեքստում։ Նա խոսում էր ինչպես ընկերական երկրների մասին», -գրում է վրացական «Լիբերալ» հրատարակչությունը։ Տվյալ հոդվածը վերահրատարակել է վրացական հրատարակչությունների մեծ մասը, եւ թուրքական պահանջների թեման «հայտարարվել է փակված»։

Հարկ է նաեւ նշել, որ չնայած նրան, որ Էրդողանն իր աղմկահարույց հայտարարությունը արել է դեռեւս հոկտեմբերի 15-ին, մինչ օրս ոչ մի վրաց քաղաքական կամ պետական գործիչ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Լռում է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page