top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԴԱՀԿ-ի կողմից վարչական տուգանքի գանձման գործընթացը կվերանայվի



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարին հանձնարարել է վերանայել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) գործունեությունը` վարչական տուգանքի կիրառման մասով:

«Տեւական ժամանակ է`բնակչության շրջանում դժգոհություն կա ԴԱՀԿ գործունեության նկատմամբ, մասնավորապես` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների մասով: Օրինակ` քաղաքացին չի ծանուցվում վարչական տուգանքի մասին, սակայն, նրա դրամական միջոցների կամ գույքի վրա արգելանք է դրվում»,- ասել է վարչապետը: Նա արդարադատության նախարարին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն այն դեպքում, երբ ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: Արդարադատության նախարարը մեկամսյա ժամկետում նաեւ պետք է ներկայացնի առաջարկություն` հարկադիր կատարողի կողմից պարտապաններին վերջիններիս գույքի վրա կալանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար մեխանիզմների վերաբերյալ, որը, ըստ վարչապետի, կարող է լինել էլեկտրոնային փոստի կամ բջջային հաղորդագրության միջոցներով:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page