top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն



Հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթեւեկությունը՝ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի անցկացման հետ:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մասնավորապես փակ կլինեն հետեւյալ հատվածները՝ Ժամը 08:00-10:00-ը եւ ժամը 12:00-14:00-ը՝ Հանրապետության հրապարակ «Արմենիա Արմենիա» հյուրանոցային համալիրի մոտից - Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։ Ժամը 13:30-17:30-ը՝ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։ Ժամը 16:30-19:00-ը՝ Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչեւ Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page