Search

Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է թիմային և անհատական հաշվարկով:

Հրաձգության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև խոշոր համայնքների աշխատակազմի աշխատակիցներից կազմված թիմերը (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների), թիմի կազմը՝ 3 տղամարդ, 3 կին և 1 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր պետական մարմին կարող է մասնակցել մեկ թիմով, բացառությամբ այն կառույցների, որոնք ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում միավորվել են. վերջիններս կարող են մասնակցել երկու թիմով:

Թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված տղամարդկանց և կանանց թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով, մրցանակային տեղեր զբաղեցրած անհատները՝ մարզահագուստով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին)՝ նաև օդամղիչ զենքով:

Հավելենք, որ թիմերն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2021 թվականի մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն՝ կազմկոմիտեին ներկայացնելով տվյալ պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված հայտը, հայտավորված աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների, անձնագրերի պատճենները և նրանց առողջության մասին բժշկական տեղեկանքը։ Հայտի հետ հարկ է պարտադիր ներկայացնել անվտանգության կանոնների ծանուցման թերթիկը՝ բոլոր մասնակիցների և թիմի ներկայացուցչի ստորագրությամբ։ Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, սենյակ 604, հեռախոս` (010) 59-96-34, էլեկտրոնային հասցե՝ abrahamyan@list.ru):

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: