Search

Մտավորականների մի խումբ նամակով դիմել է ՌԴ դեսպանին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով


Մտավորականների մի խումբ նամակով դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ անհայտ կորածների ու գերիների հարցով։ Նամակում ասված է, որ թեև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 20 օր է անցել, տասնյակ մարդիկ շարունակում են անհայտ կորած կամ գերեվարված մնալ։

«Համաձայն հայտարարության ութերորդ կետի՝ պետք է տեղի ունենա գերիների, մարմինների փոխանակում, կատարվեն անհայտ կորածների փնտրման աշխատանքներ։ Սակայն հայտարարությունում նշված չեն դրանք իրականացման ժամկետները։ Հարգելի պարոն Կոպիրկին, դիմում ենք ձեզ խնդրելով անձամբ միջամտել գործընթացին, ինչպես նաև մեր խնդրանքը փոխանցել ՌԴ ղեկավարությանը։ Վստահ ենք, որ նման միջամտությունը կարագացնի մեր գերիների վերադարձը հայրենիք», - ասված է նամակում։

Մի քանի տասնյակ մարդիկ Ազատության հրապարակից երթով քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ անձամբ փոխանցելու նամակը։ Երթին մասնակցում են Հրանտ Թոխատյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը, Մհեր Մկրտչյանը և այլք։

Նշենք, որ համաձայն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ նոյեմբերի 27-ին հայտնած տեղեկության՝ Ադրբեջանում պահվում է 50-60 գերի, հայտնի են 30-ի ինքնությունները։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում: Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Արդեն նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հաստատումից հետո տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական կողմը գերի է վերցրել 10 հայ քաղաքացիական անձանց։




Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: