top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները


2021-ի մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները, փոխանցում են Պետական եկամուտների կոմիտեից։

Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200,000 դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի 2 ամսից ավելի, ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ և դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ:

«Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները»,- հայտնել են կառույցից։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page