top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին


Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկանում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր և բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:

Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page