top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՃՏՊ Հրաչյա Քոչար փողոցում


Նոյեմբերի 29-ին, ժամը 00։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արաբկիր 17-րդ փողոցում բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ավետիս Ս., ծնված 1979 թ․), «Toyota RAV4» (վարորդ՝ Պետրոսյան Ա․, ծնված 1972 թ․) և «BMW» (վարորդ՝ Վարդան Դ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է մոտակա ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page