top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել. Հեռացե՛ք. Բախշյան


Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը:

«Փաշինյա՛ն Նիկոլ

Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացրել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։ Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։ Իսկ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, հանգիստ դիտողի դերում եք, չեք արձագանքում, իսկ որ ամենավատն է՝ չեք էլ կարող ձեռնարկել։ Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք։ Այլևս չենք վաստահում ձեզ։

Հեռացե՛ք»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page