top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարավում այս պահին էլ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Նախ՝ հյուսիսում վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ զիջում են հարավում ծավալված մարտական գործողություններին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ ընկած հատվածներում մի քանի գյուղերում, այդ թվում՝ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում, երևացել են դիվերսիոն խմբեր: Այս գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են։

«Որպես կանոն, մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ որ հայտնվում են մեր ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումները»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա այդ ուղղությամբ դեպի հյուսիս և արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը տասնյակ անգամ գրոհներ ու հարձակումներ է ձեռնարկել: Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ծանր մարտեր են ընթանում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page