top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական


Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղաբնակների եւ փախստականների շարասյուները: Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ից: Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 177 փախստական: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսաներեք դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page