Search

Խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք


Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը, իսկ մեզնից շատերն անհասկանալիորեն շարունակում են լուռ ու անհաղորդ հետևել այդ ճակատագրական անկման ընթացքին՝ չգիտակցելով, որ խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Քաղաքականությունը ճանապարհ է, որը ենթադրում է անխուսափելի շրջանցումներ ու վայրիվերումներ: Վերջնական արդյունքում դրանք հաջողությամբ հաղթահարում են նրանք, ովքեր տարիներով առերեսվել են իրական քաղաքականությանը և ունեն վաստակ ու հաղթանակներով կերտված հետագիծ, բայց ոչ երբեք Երկրի ղեկին հայտնված այն պատահականությունները, որոնք մեկ օրում կարող են մի քանի անգամ հրապարակայնորեն սրբագրել իրենց ասածն ու այդպես էլ մնալ անհասկանալի: Վերջինները ոչ թե փորձում են հաղթահարել ստեղծված անխուսափելի շրջանցումները, այլ, պարզապես, անկարողության պատճառով, մշտապես գտնվում են շրջապտույտի մեջ և արդյունքում խորտակվում... Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը, իսկ մեզնից շատերն անհասկանալիորեն շարունակում են լուռ ու անհաղորդ հետևել այդ ճակատագրական անկման ընթացքին՝ չգիտակցելով, որ խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք...

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: