top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պարզ հասկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր առեւտրային գործարք կնքել, հաղորդում է Associated Press-ը:

Գործարքի համար խթան է եղել երկու առաջնորդների ընդարձակ կոչը, որը վերաբերում էր կորոնավիրուսի համավարակին ծավալուն պատասխան միջոցառումներին, ինչպես նաեւ Բայդենի հայտարարությունը, որն արվել էր այս շաբաթ այն մասին, որ ԱՄՆ-ը կրկին միանում է կլիմայի փոփոխությունների շուրջ Փարիզի համաձայնագրին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Դաշնակիցների միջեւ նոր առեւտրային համաձայնագիրն առավել առաջնահերթ է Ջոնսոնի, քան Բայդենի համար: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ուրբաթ հայտարարել էր, որ վարչակազմը չունի նոր առեւտրային համաձայնագիր կնքելու ժամանակացույց, քանի որ Բայդենը կենտրոնացրել է ուշադրությունը հիմնականում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ հսկողության եւ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, որպեսզի այդ կառույցն ընդունի նախագահի ծրագիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում օգնություն ցուցաբելերու շուրջ, որի արժեքը կազմում է 1.9 տրիլիոն դոլար:

«Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է, որ նա չի ստորագրի որեւէ նոր համաձայնագիր ազատ առեւտրի մասին, քանի որ դեռեւս ԱՄՆ-ը պատրաստվում է խոշոր ներդրումներ անել ամերիկյան աշխատանքային եւ այլ ենթակառուցվածքներում»,-ասել է Բայդենի կառավարությունում ֆինանսների նախարարի թեկնածու Ջանեթ Ելենը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page