top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բեթթին ներկայացրել է իր նոր՝ Betty World երգի տեսահոլովակը, որի նաև պրոդյուսերն է


«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ Betty World երգի տեսահոլովակը։ Այն հունիսի 7-ից հասանելի է համացանցում։ Սա արտիստի առաջին պրոդյուսերական փորձն է։

Տեսահոլովակը Բեթթին թողարկել է հենց հունիսի 7-ին՝ իր կողմից հռչակած Պատանիների օրը։ Ամեն տարի արտիստը տոնի կապակցությամբ կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս անգամ որոշել է նոր երգ ու հոլովակ թողարկել։

Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Բեթթի՝ ԱՄՆ-ում վաստակած գումարով։ Բացի այդ, աշխատանքն առանձնահատուկ է նրանով, որ նաև կազմակերպչական և աշխատակազմի ընտրության աշխատանքն իրականացրել է հենց Բեթթին։ Հատկանշական է, որ այս նախագծում Բեթթին հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր և բեմադրող ու աշխատել է աշխարհի տարբեր երկրների լավագույն մասնագետների հետ։ Մասնավորապես՝ վիզուալները ստեղծել է Animast Production-ը, ռեժիսորը և սցենարի հեղինակը Animast Production-ի ղեկավար Արթուր Մարթինն է, անիմացիան կատարել է Մարիա Շչերբինինան։ Երաժշտության և բառերի հեղինակը TOKIONINE-ն է։ Երաժշտական ձևավորումն իրականացրել են Ջորջ Բրեյնշեյքերը և Մարտին Միրզոյանը։

Betty World-ը Բեթթիի հեղինակային՝ հաջորդական քայլերից բաղկացած շարունակական New Generation նախագծի հերթական անակնկալն է նոր սերնդին։

Ռիթմիկ Betty World երգի տեսահոլովակը գունեղ մուլտֆիլմ է, որի հիմնական ուղերձն է, որ պատանիները չպետք է թուլանան և պետք է առաջ գնան։ Բեթթիի խոսքով՝ ինքն այս հոլովակով նպատակ ունի ոգևորել նոր սերնդի ներկայացուցիչներին, քանի որ նրանք շատ են անտեսվում այս թոհուբոհի մեջ։ Հոլովակով և իր նախագծով Բեթթին փորձում է նպաստել դրական երևույթների տարածմանը, նոր սերնդին կոչ է անում կրթվել, սովորել, արդի մասնագիտություններ ձեռք բերել և նոր լեզուներ յուրացնել։ Բեթթին համոզված է՝ այսօր առավել, քան երբևէ նոր սերունդը դրական օրինակի կարիք ունի և վստահ է, որ ցանկացած երկրի հաջողություն կախված է յուրաքանչյուր մարդուց։

Տեսահոլովակը ստեղծվել է բավականին ծանր ժամանակներում․համավարակ, պատերազմ։ Բեթթիի այս նոր աշխատանքն աշխարհին ուղղված դրական լիցք է։

Բացի այդ, արտիստը նշում է՝ հոլովակի համար հատուկ ընտրվել է մուլտֆիլմի ձևաչափը, քանի որ նկատել է՝ հայերենով լավ նյութեր և մուլտֆիլմեր քիչ կան։ Սփյուռքում հատկապես մարդիկ հայալեզու արտադրանքի կարիք ունեն։ Իր այս հոլովակով փորձել է նաև այդ բացը լրացնել։

Նշենք նաև, որ այս պահին Բեթթին ունի տարբեր լեզուներով ստեղծված արդեն մի քանի նոր երգ, որոնք ևս շուտով կներկայացնի իր երկրպագուներին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page