Search

Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն


ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆ․ Խաչատրյանը։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը։

Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը․

Պետական հանձնաժողովի նախագահ ՝ Արթուր Բաբկենի Թովմասյան, ԱՀ ԱԺ նախագահ

Հանձնաժողովի նախագահի տեղակալներ ՝

Գագիկ Միքայելի Բաղունց, ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հանձնաժողովի անդամներ՝

Արթուր Իվանի Հարությունյան, ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Դավիթ Վլադիմիրի Գալստյան, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Արթուր Արմենի Մոսիյան, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Դավիթ Հայկի Մելքումյան, ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

Վահրամ Բալայան, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ

Դավիթ Կլիմի Բաբայան, ԱՀ արտաքին գործերի նախարար

Ռոբերտ Էդիկի Ղահրամանյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար

Վարդան Սարգսի Հակոբյան, արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ԱՀ ԳՄ նախագահ

Հրաչ Շիրազի Սայիյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Արշակ Վահագի Աբրահամյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Վահագն Վարուժանի Խաչատրյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Գրիգորի Գարիկի Հակոբյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Հաջորդիվ արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի կազզման, ժամկետների և պատասխանատուների հստակեցման մասին հարցի քննարկումն էր։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png