top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան


Ինչո՞ւ է կշեռքի նժարի վրա դրվում հայրենիքն ու զինվորը։ Մեկը մյուսից ավելի ծանր կամ թեթև չի։ Երկուսն էլ նույն ծանրությունն ունեն, մեկը առանց մյուսի արժեք չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։


«Պատերազմից հետո որոշ շրջանակներ ուղղորդված ձևով մարդկանց համոզում են, թե զինվորը ավելի թանկ ու կարևոր է, քան հայրենիքը, հողը։


Համամիտ եմ, որ հայ մարդը թանկ է, հայ զինվորը մեր ամենամեծ հարստություններից մեկն է, բայց մի քանի տրամաբանական հարց․



- Ինչո՞ւ է հայ մարդը զինվոր դառնում, եթե հողը առաջնային կարևոր չէ։ Չէ՞ որ զինվորը կռվում, արյուն է թափում հենց այդ հողի համար։ Եթե հողը երկրորդական է, ապա զինվոր դառնալու կարիք չկա։


- Չե՞ք նկատում, որ պատերազմի իրական նպատակը հետևողականորեն մոռացության են մատնում՝ առաջին պլան բերելով այն, թե ինչ լավ զինվորներ ունենք։ Իհարկե, հայ զինվորը հերոս է, բայց հանուն ինչի՞ է հերոսանում հայ զինվորը, պարզապես թշնամու վրա կրակելո՞ւ, թե՞ հայրենիքի յուրաքանչյուր մետրը պաշտպանելու համար։


- Ինչո՞ւ ենք մենք բանակ ճանապարհելիս խնջույք կազմակերպում ու հպարտանում, եթե նա չպիտի հայրենի հողի համար պայքար մղի։


- Ինչո՞ւ ենք կշեռքի նժարի վրա դրվում հայրենիքն ու զինվորը։ Մեկը մյուսից ավելի ծանր կամ թեթև չի։ Երկուսն էլ նույն ծանրությունն ունեն, մեկը առանց մյուսի արժեք չունի։


Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս»,֊գրել է Հոխիկյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page