Search

Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել


Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Ժիրայր Սեֆիլյանին հետապնդելը հարված է պետականությանը

Ազգային-ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ վարչապետ Փաշինյանի ենթակայությամբ գործող ոստիկանության և քննչական մարմինների միջոցով իրականացվող նոր քրեական հետապնդումը, փաստորեն, ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետ Փաշինյանի պատասխանն է մեկ ամիս առաջ Բևեռի կողմից նրանց արված համագործակցության գրավոր առաջարկին։

ՀՀ իշխանությունների նման գործելակերպը, հատկապես՝ Ժիրայր Սեֆիլյանի նման ռազմական փորձ և հասարակական հեղինակություն ունեցող գործչի նկատմամբ, անտապասխանատու և անընդունելի է մեր երկրի համար սարդարապատյան մարտահրավերներ առաջացնող ներկայիս իրավիճակում, որը դրսևորվում է ներքաղաքական պառակտվածությամբ և հակապետական ուժերի թշնամանական ակտիվացմամբ, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սադրիչ գործողություններով տարածաշրջանում ստեղծված լարվածությամբ և պատերազմի վերսկսման իրական սպառնալիքով։

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ նոր հալածանքը ոչ միայն անընդունելի վերաբերմունք է ամբողջ Ազգային ժողովրդավարական Բեւեռի՝ նրանում համախմբված քաղաքական ուժերի, գործիչների և զանգվածների, նկատմամբ, այլև պետականությանն ուղղված հարված է, որն ունենալու է ծանր հետևանքներ։

Ազգային ժողովրդավարական Բևեռը ՀՀ իշխանություններից պահանջում է վերջ տալ նման գործելակերպին և բոլոր ջանքերն ուղղել սպասվելիք ծանր մարտահրավերներին՝ միասնաբար դիմակայելու նպատակով ազգային ներուժը միավորելուն»:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png