top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից



Բաքուն դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտասահմանյան լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը:

    «Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, որը բանակցում է արդեն 30 տարի, բայց, ինչպես տեսնում եք, ապարդյուն»,- ասել է նա լրագրողներին։

     Ախունդովը նշել է, որ Բաքվում հասկանում են մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

  Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող բնակավայրերը։ Զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page