top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29592 items found for ""

  • TikTok-ը խոստացել է վերանայել իր բովանդակության քաղաքականությունը Թուրքիայում

    TikTok սոցիալական ցանցը կվերանայի Թուրքիայում իր բովանդակային քաղաքականությունը և հաշվի կառնի տեղական բարոյականության և բարոյական արժեքների առանձնահատկությունները։ Այս մասին խորհրդարանական համապատասխան հանձնաժողովին վստահեցրել է հանրապետությունում TikTok-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմիր Գելենը, հայտնում է Milliyet թերթը։ Նա հրավիրվել է Թուրքիայի խորհրդարան՝ կապված սոցիալական ցանցի վերաբերյալ տեղական իշխանությունների կողմից ստացված բազմաթիվ բողոքների հետ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և թվային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հիսեյն Յայմանի խոսքով՝ բլոգերների գործունեությունը վերջերս վերածվել է «ազգային անվտանգության խնդրի»։ Պատգամավորներն անհրաժեշտ են համարում բլոգերների նկատմամբ ֆինանսական եւ հարկային վերահսկողություն մտցնել։ Ըստ Յայմանի՝ TikTok-ն ունի մոտ 30 միլիոն օգտատեր Թուրքիայում՝ 85 միլիոն բնակչություն, ուստի սոցիալական ցանցերի ադմինիստրատորները պետք է հարգեն «թուրքական հասարակության բարոյական արժեքները»։ TikTok-ի ներկայացուցիչը, ինչպես գրում է Milliyet-ը, ասել է, որ իր ընկերությունը միջոցներ է ձեռնարկում փողերի լվացման և ապօրինի միջոցներով փող աշխատելու դեմ պայքարելու համար, և դրա համար հատուկ ծրագիր է մշակվել։ Խորհրդակցություններ են ընթանում տեղական իշխանությունների, ՀԿ-ների և ակադեմիական հաստատությունների հետ՝ բովանդակության քաղաքականության վերանայման հարցի շուրջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները ստուգումներ են անցկացնում TikTok-ի ավելի քան 600 հաշիվներում՝ անպարկեշտ բովանդակություն հրապարակելու համար։ Բերման է ենթարկվել 13 մարդ, իսկ 14-ի նկատմամբ գործողություններ են սկսվել երկրից վտարելու ուղղությամբ։

  • Իրականության ֆրեյմինգ․ ներքին և արտաքին գործոններ

    Նախորդիվ ներկայացրել ենք թե ինչ է իրականության ֆրեյմինգը, ապա բերել կենցաղային օրինակներ։ Այժմ կխոսենք ներքին և արտաքին գործոններից։ Ազգային անվտանգությունը, քաղաքական բնույթի սահմանափակումներ, ներքին խմբագրական կանոնակարգ և «խոհանոց»․․․ Սրանք նպաստող գործիքներ են, որոնք էլ առաջացնում են իրականության ֆրեյմինգ։ Թե ինչպես են այդ գործոնները առաջանում և արդյոք այսքանն են, պատմում ենք տեսանյութում։ Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան #Anews.am

  • Իրականության ֆրեյմինգ. կենցաղային օրինակներ

    Նախորդ տեսանյութում ներկայացրել էինք, թե ինչ է իրականության ֆրեյմինգը։ Այժմ պատմենք, թե ինչպես են երեք տարբեր մարդիկ նույն իրականությունը ընկալում երեք տարբեր կերպ և մեկնաբանում։ Արդյունքում ստացվում է, որ ունենում ենք մեկ իրավիճակ և երեք տարբեր դիտանկjուններ։ Թե ինչպես է նույնը տեղի ունենում լրագրողների կողմից, ներկայացված է տեսանյութում։ Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան #Anews.am

  • ԵՊՀ-ում բացվել է ուսանողական հեռուստաալիք՝ INNOMEDIA

    ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործարկվել է ուսանողական առաջին ինովացիոն առցանց հեռուստաալիքը՝ INNOMEDIA-ն։ Հեռուստաալիքի նպատակն է՝ հարթակ ստեղծել ուսանողների համար, որտեղ նրանք կզարգացնեն գործնական հմտությունները, գիտելիքները և ստեղծարարությունը: «Նոր մեդիահարթակը լսարանին կներկայացնի լրատվական թողարկումներ՝ լուսաբանելով ուսանողական կյանքն ու ինովացիոն իրադարձությունները, ինչպես նաև ժամանցային, կրթական և ուսուցողական հաղորդումներ, հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ, բանավիճային հաղորդաշարեր և այլն: Ուսանողական հեռուստաընկերության ստեղծման օրը պատահական չէ. 67 տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանում եթեր հեռարձակվեց առաջին հեռուստաեթերը, և արդեն 2-րդ տարին է՝ օրը նշվում է որպես հեռուստատեսության աշխատակցի օր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ուսանողական հեռուստաընկերության գործունեության մեկնարկի առթիվ, նշեց. «Ուսանողական հարցումներում կարմիր թելի նման անցնում է տեսական գիտելիքների գործնական կիրառությունը կատարելագործելու հարցը, ինչին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կնպաստի INNOMEDIA-ն: Այս փորձարարական հեռուստաալիքի օգնությամբ ուսանողները հնարավորություն կունենան կյանքի կոչելու իրենց ինքնուրույն և խմբային աշխատանքները և նախագծերը»: Հ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև հայկական լրատվադաշտի և հեռուստադիտողի համար: «Հայկական մեդիադաշտի լավագույն մասնագետները հենց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները և ուսանողներն են, որոնց մրցունակությունը բարձրացնելը և գիտելիքներով նրանց զինելը ուղղակիորեն օգտակար կլինեն մեր հեռուստադիտողի համար՝ օբյեկտիվ, ճշմարտացի, փաստերի վրա խարսխված տեղեկություններ ստանալու առումով, իսկ տեղեկատվական հոսքերի ճիշտ կարգավորման շնորհիվ հնարավոր է բարձրացնել նաև մեր երկրի իմիջը»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը: Նաղաշ Մարտիրոսյան Կարևորելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի զարգացման ընթացքն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունների մեծացումը՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ INNOMEDIA-ն դառնալու է նոր լուծումներով և ասելիքով յուրատեսակ հարթակ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, հիշելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր ուսումնառության տարիները, նշեց, որ այն ժամանակ դեռ նոր էին խոսում կայքէջերի ու դրանց ազդեցության մասին, և չէին էլ պատկերացնում, որ մի օր հնարավոր կլինի հարազատ ֆակուլտետում կյանքի կոչել այսօրինակ հրաշալի նախաձեռնություն: «Ուսանողները պետք է կարողանան ամբողջությամբ օգտագործել այս հնարավորությունը՝ աշխատաշուկային ցույց տալով ֆակուլտետում առկա ներուժը, քանի որ մեդիադաշտին շատ են անհրաժեշտ որակյալ և բանիմաց մասնագետներ: Շատ ուրախ կլինեմ, որ ապագայում ֆակուլտետի ուսանողները դառնան մեր գործընկերները»,- շեշտեց Հովհաննես Մովսիսյանը: Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, կինոռեժիսոր, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, հայկական առաջին յութուբյան հեռուստաալիքի` Webtv.am-ի հիմնադիր Արայիկ Մանուկյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լրագրող, հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Գիտական  հարցերի գծով  պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական  կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ,  լրատվադաշտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր»,- ասված է ԵՊՀ տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Միջոցառման ավարտին INNOMEDIA-ի յութուբյան ալիքով հեռարձակվեց ուսանողական ինովացիոն հեռուստատեսության առաջին թողարկումը: Լուսանկարները՝ ԵՊՀ-ի

  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային

    Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ ծանրաձողը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա նաև պատկերված են «ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով ✉️ Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված են 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպը:

  • Հոբբիները կհեռացվեն ֆեյսբուքից

    Facebook-ը դեկտեմբերի 13-ին կհեռացնի «Հոբբիներ» ցանկը հարթակի օգտատերերի էջերից: Հոբբիները, որոնք ավելացվել էին Ֆեյսբուքում 2019 թվականին, ցույց են տալիս թե օգտատերերն ինչ նախասիրություններ և հետաքրքրություններ ունեն՝ այդպիսով նպաստելով ընկերներ ձեռք բերել հաշվի առնելով այլոց հետաքրքրությունները։ Social Media Today-ը հայտնել է, որ Facebook-ն այս փոփոխությամբ ցանկանում է բարելավել իր պրոֆիլի ցուցադրման ընտրանքները: Հաղինակ՝ PRactice հանրային կապերի և հաղորդակցության գործակալություն

  • Իրականության ֆրեյմինգ

    Այն, որ մեդալը երկու երես ունի, գիտենք բոլորս․ սա դեռևս հնագույն ժամանակներից տարածված ժողովրդական խոսք է։ Ինչպես մեդալը, այնպես էլ իրականությունը, մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը ևս ունեն 2 երես։ Եթե մեդալի մի երեսը երևում է, մյուսը՝ ոչ, կարելի է պտտել այն ու տեսնել, իսկ ահա իրականության երկու երեսը միաժամանակ տեսնելը դառնում է ավելի դժվար, քանի որ այն լուսաբանողները՝ ԶԼՄ-ները, շատ հաճախ այն նպատակադրված չեն ցուցադրում։ Մեր օրերում այս երևույթը կոչվում է #իրականության #ֆրեյմիգ։ Ինչ է այն և ինչպես է դրսևորվում մեդիադաշտում՝ դիտեք տեսանյութում։ Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան #Anews.am

  • X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ գովազդատուների հեռանալու պատճառով

    Սոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար գովազդային եկամուտ՝ խոշոր ընկերությունների դժգոհության պատճառով, որը կապված է հարթակի սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների և մերձավորարևելյան հակամարտության մասին հայտարարությունների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։ Նշվում է, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Coca-Cola-ն, Microsoft-ը և այլք, արդեն դադարեցրել են գովազդը սոցիալական ցանցի X հարթակում կամ պատրաստվում են դադարեցնել։ Ցուցակում կա 100 ապրանքանիշ, որոնք ամբողջովին դադարեցրել են գովազդը, և տասնյակ այլ ապրանքանիշեր նշված են որպես ռիսկի ներքո գործող: Դրանք ներառում են տեխնոլոգիական հսկաներ, արագ սննդի ցանցեր և քաղաքական արշավներ: Նրանցից շատերն այս որոշումը կայացրել են նոյեմբերի 15-ից հետո՝ կապված հրեաների մասին Մասկի հայտարարությունների հետ։ Ավելի վաղ Մասկը մեկնաբանել էր սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, թե արևմտյան երկրների հրեա բնակչությունը տագնապալի գիտակցում ունի, որ այդ երկրները հեղեղող փոքրամասնությունների հորդաներն իրենց այնքան էլ դուր չեն գալիս։ «Դուք բացարձակ ճշմարտություն եք ասում»,-հրապարակման ներքո արված մեկնաբանությունում գրել էր գործարարը։

  • Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

    Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։ Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման և հաղորդակցության զարգացման հարցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի և ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։ «Մարզերի զարգացումը և ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաև կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն և ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, կարևորելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցությունը, նշել է․ «Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգևորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ և բառիս բուն իմաստով, և փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը և մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»։ Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաև իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետևելու միջազգային, համապետական և այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային և այլ իրադարձությունների։ Team Telecom Armenia-ի մասին Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։ «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների մասին 2014-ին Երևանում բացվեց Լոֆթը՝ յուրահատուկ ձևաչափ ունեցող հանրային, սոցիալական բազմաֆունկցիոնալ նախագիծ, որը խոստանում էր դառնալ 3-րդ տեղ՝ տնից, աշխատավայրից և/կամ ուսումնական հաստատությունից հետո։ Շուրջ 10 տարի անց՝ 2023-ին, քարտեզի վրա «Լոֆթ»-ի հասցեն միայն մեկը չէ. կենտրոնների ցանցն ընդլայնվել է ինչպես տարածական, այնպես էլ ձևաչափային նշանակությամբ՝ Լոֆթ Երևան, Լոֆթ Գյումրի, Լոֆթ Վանաձոր, Լոֆթ Իջևան և Լոֆթ Մեղրի (վերջին երեքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ)։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է հիմնել ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համայնք, որն օրեցօր համալրվում է ինտելեկտուալ, վառ դեմքերով։ Լոֆթում մենք ստեղծագործում ենք, բացահայտում ինքներս մեզ, հանդիպում մեր մենթորներին և միավորվում գաղափարի շուրջ։

  • Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի

    Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) հետ գործընկերությամբ, BANA Angels-ը դեկտեմբերի 2-ին կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։ Միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին և տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։ Միջոցառման նպատակն է՝ նպաստել հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը, նախաձեռնել քննարկումներ և գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերբարյալ, ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների և ստարտափների շփումների համար, խթանել հերշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։ Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։ Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

  • ChatGPT-ն ձայնային ֆունկցիա է ստացել. այժմ չատբոտի հետ հնարավոր է խոսել և ստանալ բանավոր պատասխաններ

    Արհեստական բանականությամբ աշխատող հանրահայտ ChatGPT չատբոտի ֆունկցիոնալությունն ընդլայնվել է. ձայնային ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն ծառայության վճարովի օգտատերերին, այժմ հասանելի է նրանց համար, ովքեր օգտագործում են GPT-3.5 անվճար տարբերակը։ Այժմ բոլոր օգտվողները կարող են ChatGPT-ի հետ շփվել գրեթե այնպես, ինչպես իրական մարդու հետ և առանց սմարթֆոնի էկրանին նայելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ ձայնային ֆունկցիան առաջին անգամ ներդրվել է սեպտեմբերին՝ վճարովի օգտատերերի շրջանում, սակայն այժմ այն ​​հասանելի է բոլորին։ Գործառույթը հիմնված է տեքստը խոսքի վերածող առաջադեմ մոդելի վրա, որը թույլ է տալիս բնական խոսք ստեղծել տեքստի և ձայնի նմուշներից: OpenAI-ը համագործակցել է պրոֆեսիոնալների հետ՝ մշակելու եզակի ձայներ, որոնք հնչեցնում են չատբոտի տված պատասխանները: Տեխնոլոգիան ներառում է նաև խոսքի ճանաչման Whisper համակարգը, որը թույլ է տալիս օգտատիրոջ բանավոր խոսքը վերածել տեքստի։ Ձայնային գործառույթն օգտագործելու համար օգտատերերը պետք է իրենց սարքում տեղադրեն ChatGPT բջջային հավելվածը Google Play Store-ից կամ Apple App Store-ից և անցնեն գրանցման գործընթացը: Ձայնային երկխոսությունն ակտիվացվում է հավելվածում համապատասխան կարգավորմամբ: Օգտատերերը կարող են ընտրել իրենց ամենաշատ հավանած ձայնը և սկսել զրույց՝ սեղմելով ականջակալների պատկերով կոճակը։ Այս թարմացումն ապահովում է ChatGPT-ի հետ շփվելու ավելի բնական և ինտուիտիվ միջոց՝ ընդլայնելով դրա ներուժը հետազոտության, տվյալների վերլուծության և մի շարք խնդիրների լուծման համար: NEWS.am Tech-ի թղթակիցներն արդեն փորձարկել են չատբոտի նոր հնարավորությունները և համոզված են, որ այժմ դրա հետ իսկապես կարելի է շփվել այնպես, ասես հեռախոսով խոսում ես մարդու հետ։ Չատբոտը լավ է ճանաչում անգլերեն խոսքը, և նրա պատասխանները միանգամայն բնական են հնչում։

  • Ի՞նչ է տեղեկատվական հիգիենան. ներկայացնում է Աստղիկ Ավետիսյանը

    ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում «Տեղեկատվական հիգիենա և հաղորդակցություն» թեմայով սեմինար-քննարկում իրականացավ, որը վարում էր Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր ու տարատեսակ արդիական խնդիրներ: Ուսումնասիրեցին, թե ինչ է՝ • Տեղեկատվական հիգիենան • Մեդիագրագիտությունը • Կեղծ տեղեկատվությունը • Մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը մեդիայում Ըստ փորձագետի` տեղեկատվական միջավայրի մաքրությունը բոլորիս գործն է: ««Տեղեկատվական հիգիենա» (փոխաբերական իմաստով «ձեռքերը լվանալը») նշանակում է կանխել ապատեղեկատվության տարածումը»,- նշեց PR ասոցիացիայի նախագահը։ Աստղիկ Ավետիսյանի խոսքով` մեդիագրագիտությունը տեղեկություններ ստանալու, տարածելու, վերլուծելու, գրագետ մեդիաբովանդակություն ստեղծելու կարողությունն է: Նա ներկայացրեց ապատեղեկատվությունից խուսափելու կանոններ` Տեղեկատվության աղբյուրի ստուգում Չտարածե՛լ կասկածելի բնույթի նյութեր Փաստը կարծիքից զատել Նույն թեմայի մասին կարդալ մի քանի աղբյուրից «Մեդիա արտադրողի կարևոր սկզբունքները պետք է լինի` հստակությունը, ճշգրտությունը, անկողմնակալությունը, անկախությունը, թափանցիկությունը»,- կարևորեց PR մասնագետը: Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի և ուսանողների հետ հանդիպումը հիմնականում անցավ հարց ու պատասխան ձևաչափով:

bottom of page