top of page
ԼՐԱՀՈՍ
Search

TikTok-ը խոստացել է վերանայել իր բովանդակության քաղաքականությունը Թուրքիայում

TikTok սոցիալական ցանցը կվերանայի Թուրքիայում իր բովանդակային քաղաքականությունը և հաշվի կառնի տեղական բարոյականության և բարոյական արժեքների առանձնահատկությունները։ Այս մասին խորհրդարանական համապատասխան հանձնաժողովին վստահեցրել է հանրապետությունում TikTok-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմիր Գելենը, հայտնում է Milliyet թերթը։

Նա հրավիրվել է Թուրքիայի խորհրդարան՝ կապված սոցիալական ցանցի վերաբերյալ տեղական իշխանությունների կողմից ստացված բազմաթիվ բողոքների հետ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և թվային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հիսեյն Յայմանի խոսքով՝ բլոգերների գործունեությունը վերջերս վերածվել է «ազգային անվտանգության խնդրի»։ Պատգամավորներն անհրաժեշտ են համարում բլոգերների նկատմամբ ֆինանսական եւ հարկային վերահսկողություն մտցնել։ Ըստ Յայմանի՝ TikTok-ն ունի մոտ 30 միլիոն օգտատեր Թուրքիայում՝ 85 միլիոն բնակչություն, ուստի սոցիալական ցանցերի ադմինիստրատորները պետք է հարգեն «թուրքական հասարակության բարոյական արժեքները»։

TikTok-ի ներկայացուցիչը, ինչպես գրում է Milliyet-ը, ասել է, որ իր ընկերությունը միջոցներ է ձեռնարկում փողերի լվացման և ապօրինի միջոցներով փող աշխատելու դեմ պայքարելու համար, և դրա համար հատուկ ծրագիր է մշակվել։ Խորհրդակցություններ են ընթանում տեղական իշխանությունների, ՀԿ-ների և ակադեմիական հաստատությունների հետ՝ բովանդակության քաղաքականության վերանայման հարցի շուրջ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները ստուգումներ են անցկացնում TikTok-ի ավելի քան 600 հաշիվներում՝ անպարկեշտ բովանդակություն հրապարակելու համար։ Բերման է ենթարկվել 13 մարդ, իսկ 14-ի նկատմամբ գործողություններ են սկսվել երկրից վտարելու ուղղությամբ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page