top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29600 items found for ""

Նորություններ (29592)

  • Ozon-ը գործարկել է սուրհանդակային առաքման ծառայությունը Հայաստանում

    Ozon-ը հայտարարում է Հայաստանում սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երևանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։ Այս մասին Anews.am-ին տեղեկացնում են Ozon-ի հայաստանյան գրասենյակից։ Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ Սուրհանդակը կառաքի ապրանքը նշված հասցեով՝ նախապես զանգահարելով և տեղեկացնելով առաքման ժամի մասին։ Նոր ծառայությունն առայժմ հասանելի է միայն Երևանի բնակիչներին։ Ozon սուրհանդակային առաքման համար պատվերի նվազագույն արժեքը 4800 ՀՀ դրամ է։ 4800-ից 17000 դրամ գումարների դեպքում առաքումը կարժենա 1500 դրամ։ 17000-ից ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը կլինի անվճար։ «Հայաստանի բնակչության շրջանում աճում է հետաքրքրությունը առցանց գնումների նկատմամբ. այժմ Ozon-ում հայաստանյան օգտատերերն օրական 5000-ից ավելի պատվեր են գրանցում։ Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները, շարունակում ենք աշխատել լոգիստիկ ցանցի ընդլայնման և պատվերների ստացման գործընթացների օպտիմալացման ուղղությամբ: Ozon-ի սեփական սուրհանդակային առաքման ծառայության գործարկումը ևս մեկ քայլ է գնումների մատչելիության բարձրացման և մարքեթփլեյսում հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ», - ասաց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը: Ozon-ը հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով իր ներկայացուցչությունը և գործարկելով 2000 քմ տարածք զբաղեցնող տեսակավորման կենտրոնը Երևանում։ OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

  • «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքում ամփոփված է նոր մեդիայի մասին ամբողջական տեղեկատվություն

    Հայկական Փի Ար ասոցացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը ներկայացվեց ընթերցողներին: Գրքում Աստղիկ Ավետիսյանը հանգամանորեն անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք փոխել են ավանդական ԶԼՄ-ների էությունը։ «Սա իմ 6-րդ մասնագիտական գիրքն է, որտեղ ամփոփված է նոր մեդիայի մասին ամբողջական տեղեկատվություն, թե ինչպես է այն ազդել հաղորդակցության գործընթացի վրա: Այստեղ նաև ներկայացված են ոլորտներ՝ քաղաքականություն, արվեստ, տնտեսություն, ինչպես է նոր մեդիան ազդել այս ամենի և լրագրության վրա, ինչպես են փոխվել մոտեցումները»,-ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածուն: Ըստ հեղինակի` նոր մեդիայի համաշխարհային տարածմամբ և գլոբալիզացիայի ազդեցությամբ լրագրողական ժանրերում ամենուր նոր ձևաչափերի փոխներթափանցումներ են տեղի ունենում, որոնք փոխակերպում են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային գործընթացների էությունը: «Նոր մեդիան ունի շատ ավելի լավ հնարավորություններ. տալիս է գրագետ տեղեկատվության տարածման և դրանով դաստիարակման և խթանման հնարավորություն: Ինչքան շատ գրագետ մարդիկ օգտվեն նոր մեդիայի հնարավորությունից, այդքան արդյունավետ կլինի դրա սպառումը»,-նշեց Ավետիսյանը: Աստղիկ Ավետիսյանի խոսքով, գրքի վրա աշխատել է 5 տարի: Նա նշեց, որ հետազոտությունը նաև PR մասնագետների համար կարևոր կլինի:  Հասարակության և մարդու կյանքում նոր մեդիայի ներդրման գործընթացն արդեն անշրջելի է, հետևաբար գիտնականները պետք է կենտրոնանան հաղորդակցության այս երևույթի տարբեր տեսակետների ուսումնասիրության վրա, որպեսզի տարածեն այն դրական երևույթները, որոնք վերաբերում են թվային միջավայրին, և մասնակցեն հնարավոր բացասական դրսևորումների դեմ պայքարի մեթոդների մշակմանը: Սա վերջին գիրքը չէ: PR ասոցիացիայի թիմի հետ աշխատում ենք նոր՝ «Հանրային կապեր» գրքի ստեղծման վրա: «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը հնարավոր կլինի գտնել բոլոր գրադարաններում»,-եզրափակեց Աստղիկ Ավետիսյանը:

  • Հեռախոսում վնասակար հավելվածների մասին նշաններ

    Երբեմն վնասակար հավելվածներն առհասարակ իրենց ներկայության մասին զգացնել չեն տալիս, բայց երբեմն դրանց առկայության մասին կարելի է կասկածել՝ դատելով որոշակի «ախտանիշներից»: ՏՏ փորձագետ Սերգեյ Լիպովը կարծում է, որ հավելվածի անկայուն աշխատանքը կարող է նշաններից մեկը լինել այն մասին, որ հավելվածը վնասակար է։ Եթե ​​հավելվածը մշտապես ցուցադրում է նյարդայնացնող գովազդներ և հղումներ դեպի կասկածելի կայքեր կամ անհայտ ծրագրավորողների պատրաստած այլ հավելվածներ, ապա դա ևս զգուշանալու պատճառ է: Իսկ եթե ​​հեռախոսն սկսում է հաղորդագրություններ ուղարկել առանց օգտատիրոջ իմացության, դա արդեն մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել հավելվածի մասին օգտատերերի ակնարկներին. եթե նրանք բողոքում են հավելվածի տարօրինակ պահվածքից, անձնական տվյալներին մուտք ստանալու անսպասելի հարցումներից և այլ կասկածելի գործողություններից, նույնիսկ եթե այդ հավելվածն իրեն «լավ է պահում», ամեն դեպքում դա մտածելու առիթ է, որպեսզի այն ջնջեք, կարծում է Լիպովը։ Ի՞նչ այլ նշաններ կարող են վկայել ձեր հեռախոսում վնասակար հավելվածի առկայության մասին: NEWS. am Tech-ը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև հետևյալ նշաններին. Տվյալների օգտագործում։ Եթե ​​նկատում եք ձեր տվյալների օգտագործման կտրուկ աճ (հատկապես համացանցին միացած ժամանակ) կամ ձեր հեռախոսի վճարն ավելանում է, դա կարող է նշան լինել առ այն, որ ձեր հեռախոսում կա վնասակար հավելված, որն աշխատում է հետին պլանում և իրականում լրացուցիչ տվյալներ է սպառում: Մարտկոցի արագ լիցքաթափում։ Վնասակար հավելվածները հաճախ հետին պլանում գործարկում են գործընթացներ, որոնք կարող են սովորականից ավելի արագ սպառել ձեր հեռախոսի մարտկոցի լիցքը: Եթե ​​նկատում եք մարտկոցի ինքնավար աշխատանքի ժամանակահատվածի զգալի նվազում՝ առանց հեռախոսի օգտագործման օրինաչափությունների փոփոխության, դա կարող է վկայել վնասակար հավելվածի առկայության մասին: Ճիշտ է, այստեղ կարող է մեղավոր լինել նաև մարտկոցը, քանի որ այն ժամանակի ընթացքում փչանում է և կորցնում իր սկզբնական հզորության մի մասը: Ցածր կատարողականություն։ Վնասակար հավելվածները կարող են օգտագործել համակարգի ռեսուրսները և դանդաղեցնել ձեր հեռախոսի աշխատանքը: Եթե ​​ձեր հեռախոսը սկսում է դանդաղ աշխատել, երբեմն «կախում» է կամ հաճախակի խափանվում է, դա կարող է պայմանավորված լինել վնասակար ծրագրերի առկայությամբ: Անբացատրելի գանձումներ կամ գնումներ: Վնասակար հավելվածները կարող են փորձել չարտոնված գնումներ կամ գործարքներ կատարել՝ օգտագործելով ձեր հեռախոսի վճարման միջոցները: Եթե ​​նկատում եք որևէ անծանոթ գանձում ձեր կրեդիտ քարտի քաղվածքում կամ չարտոնված ներծրագրային գնումներ, դա կարող է հուշել վնասակար հավելվածի առկայության մասին։ Տարօրինակ «պահվածք»։ Եթե ​​ձեր հեռախոսն իրեն տարօրինակ է «պահում», ինքնուրույն բացում և փակում է հավելվածները, փոխում է կարգավորումները կամ ներբեռնում և տեղադրում որևէ ծրագիր առանց ձեր իմացության, ապա պետք է մտածեք այն մասին, որ այն կարող է վտանգավոր ծրագրեր պարունակել: Գերտաքացում։ Հետին պլանում աշխատող վնասակար հավելվածները կարող են հանգեցնել ձեր հեռախոսի գերտաքացմանը, հատկապես, եթե դրանք օգտագործում են հաշվողական մեծ հզորություններ։ Եթե ​​ձեր հեռախոսը վերջերս սկսել է անսովոր տաքանալ, ապա արժե ստուգել վնասակար ծրագրերի առկայությունը: Եթե ​​այս բոլոր խնդիրները հայտնաբերվեն, խորհուրդ է տրվում հեռացնել կասկածելի հավելվածը և սկանավորել հեռախոսը հակավիրուսային ծրագրերով։ Կարող եք նաև դիտարկել ձեր հեռախոսը գործարանային վիճակի բերելը, եթե խնդիրը չվերանա բոլոր տարօրինակ հավելվածները ջնջելուց և հակավիրուսային միջոցներով սկանավորելուց հետո:

View All

Այլ էջեր (8)

  • Հաղորդակցություն | Anews.am

    Ի՞նչ է տեղի ունենում համացանցում ամեն րոպե Հոբբիները կհեռացվեն ֆեյսբուքից Ի՞նչ է տեղեկատվական հիգիենան. ներկայացնում է Աստղիկ Ավետիսյանը Ի՞նչ կարող է անել GoogleAI-ը Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար Թվային հաղորդակցություն․ նորություններ Բրենդինգ և հանրային կապեր Հայկական PR դպրոցի ավարտական հանդիպմանը ներկա էր նաև Արման Թաթոյանը PR-ը սեռ չի ճանաչում, այստեղ կարևոր են մասնագետի հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը. Աստղիկ Ավետիսյան Մտածված ասուլիս էր` սլաքներն այլ կողմ ուղղելու. PR մասնագետ Բանակցելու արվեստին տիրապետելը PR մասնագիտության ամենակարևոր կոմպետենցիաներից մեկն է. Խաչիկ Գալստյան «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Բառերէն» հաղորդումը` PR մրցանակաբաշխության հաղթող Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» է ճանաչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայտնի են Հայկական PR մրցանակաբաշխության 2022-ի հաղթողները Հունիսի 22-ին կկայանա Հայկական PR մրցանակաբաշխություն 2022-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելեց Հայկական PR դպրոց «Առավոտ» օրաթերթը՝ Հայկական PR մրցանակաբաշխություն 2021-ի «Տարվա ԶԼՄ» անվանակարգի հաղթող ճանաչվեց Արփինե Հովհաննիսյանը հաղթեց Հայկական PR մրցանակաբաշխության տարվա հրապարակային գործիչ անվանակարգում Հայաստանում կայացավ 5-րդ PR մրցանակաբաշխությունը. հայտնի են հաղթողների անունները PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է Արման Թաթոյանը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտների հետ Հասարակությանն ասե՛ք ճշմարտությունը. PR մասնագետը քայլեր է ներկայացրել, որոնք կօգնեն վարչապետին PR-ը կեղծիքը թաքցնելու միջոց չէ․ Աստղիկ Ավետիսյան Հայկական Փի Ար ասոցիացիան և «Eventiada IPRA GWA» ստորագրել են համագործակցության հուշագիր PR-ը հարաբերությունների ստեղծման արվեստ է․ Աստղիկ Ավետիսյան Գրագետ PR մասնագետները Հայաստանում պահանջված են. Աստղիկ Ավետիսյան Լռությունը՝ PR գործիք Հայտնի են Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները Հայկական PR մրցանակաբաշխությունը յուրօրինակ հարթակ «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխության հաղթողների շարքում է «Վարդավառ» փառատոնը PR դպրոցի 9-րդ հոսքի շրջանավարտների դիպլոմները հանձնեց Թևան Պողոսյանը PR դպրոցը բացում է մասնագիտական որակյալ կրթության ճանապարհը Հայկական PR ասոցիացիան Իտալիայում իրականացրեց«4Ps4YOUth» ծրագիրը Հայկական PR ասոցիացիան կոչ է անում չխոչընդոտել լրագրողների աշխատանքը Հայտնի են «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողները (լուսանկարներ) Հարուստ կենսագրությամբ Վազրիկ Բազիլն ապագա PR մասնագետներին ծանոթացրեց ճառագրության գաղտնիքներին Սերժ Սարգսյանի PR թիմը վատ է աշխատել. Աստղիկ Ավետիսյան ԱԻՆախարար Տոնոյանը ընդունել է Հանրային կապերի (PR) դպրոցի շրջանավարտներին PR դպրոցը PR մշակույթի ձևավորման վայր Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները Հայկական PR մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 18-ին Թուրքիան 2.6 միլիոն դոլար է ծախսում նոր լոբբիստական և PR ընկերություններ վարձելու համար Շակիրակի նոր հոլովակը ռեկորդներ է սահմանում Youtube-ում PR դպրոցը հայտարարում է ընդունելություն «Ինչպե՞ս կառավարել ղեկավարին». PR դպրոցում բանախոսեց Beeline-ի Գլխավոր տնօրեն Պյատախինը

  • ԻՆՈՎԱՑԻԱ | ANEWS.am

    Հեռախոսում վնասակար հավելվածների մասին նշաններ ՏՏ. 2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտները Միջազգային տիեզերակայանում մուտացված և դեղակայուն բակտերիաներ են գտել ՌԴ-ում մշակվում է 3D տպիչ, որը մինչև 450 x 450 x 550 մմ չափերով մասեր կտպի. ինչո՞վ է այն առանձնահատուկ Հայաստանը բջջային ինտերնետի արագությամբ երկրների վարկանիշում զբաղեցրել է 89-րդ տեղը Արևի ակտիվության պիկը կարող է խաթարել ուղեծրի աշխատանքը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Ռատատույ» ներկայացման պրեմիերան «Նորարարական կրություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար Ozon-ն ընդլայնում է լոգիստիկ ծառայությունները և արագացնում ապրանքների առաքումը Հայաստանից Թվային հասարակություն․ ճապոնական մոդելը Հայտնի է, թե երբ Samsung-ը կներկայացնի Galaxy Ring խելացի մատանին․ ի՞նչ հնարավորություններ կունենա այն Ներկայացվել է ԱԲ-ով աշխատող ռոբոտ, որն արտահայտում է զգացմունքներ Հայտնաբերվել է Ծիր Կաթինից մեծ գալակտիկա Հայտնի է, թե որ iPhone-ները կստանան iOS 18 թարմացումը WhatsApp-ը նոր և օգտակար գործառույթ ունի (լուսանկար) Oppo-ն ներկայացրել է Air Glass 3 խելացի ակնոց, որն աշխատում է ԱԲ-ով Արեգակի վրա հզոր բռնկումները Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկի են հանգեցրել. «Ֆոբոս» Open AI-ի նոր գործիքը՝ տեսահոլովակներ գեներացնող Sora-ն Ինովացիոն կամ նորարարության սխալները Որքան է կազմում պիրատության համաշխարհային արժեքը WhatsApp-ով հնարավոր կլինի շփվել այլ մեսենջերներ օգտագործողների հետ Ոչ մի արհեստական բանականություն կատարյալ չէ. Google Samsung Galaxy S24 Ultra-ն ցուցադրել են բոլոր կողմերից Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում ԵՄ համաձայնեցրել է արհեստական բանականության կարգավորման կանոնները WhatsApp-ը նոր գործառույթ է ներկայացրել․ ձայնային հաղորդագրությունները կարող են «ինքնաոչնչանալ» TikTok-ը խոստացել է վերանայել իր բովանդակության քաղաքականությունը Թուրքիայում ԵՊՀ-ում բացվել է ուսանողական հեռուստաալիք՝ INNOMEDIA X հարթակը կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլարի եկամուտ՝ գովազդատուների հեռանալու պատճառով Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում Հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդման նպատակով BANA Angels-ը համաժողով կանցկացնի ChatGPT-ն ձայնային ֆունկցիա է ստացել. այժմ չատբոտի հետ հնարավոր է խոսել և ստանալ բանավոր պատասխաններ Ի՞նչ է տեղեկատվական հիգիենան. ներկայացնում է Աստղիկ Ավետիսյանը Իրանն ի վիճակի է երեք ատոմային ռումբ ստեղծել. Reuters NASA-ն հրապարակել է Մարսի վրա ջրային սառույց պարունակող վայրերի քարտեզը Արեգակնային ակտիվությունը կարող է իր գագաթնակետին հասնել 2024-ի կեսերին Google-ը գործարկել է վերին մակարդակի «.ing» տիրույթը. ի՞նչ արժեն այս տիրույթի հասցեները Կայացավ տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումը՝ «ԴիջիԹեք»-ը Google-ի որոնումից օգտվողները կկարողանան պատկերներ ստեղծել նեյրոցանցի միջոցով Կրթությունը վերջին հաշվով, վեր է ածվում գիտության և հետո նոր` ինովացիաների. Ատոմ Մխիթարյան Բեննու աստերոիդից հողի նմուշներն առաքվել են Երկիր. ՆԱՍԱ-ի եզակի առաքելությունը (վիդեո) ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները լուծելու բանալին հետևողականորեն գիտուժ զարգացնելու մեջ է. Գիտուժ Ինժեներական քաղաքում «Ռադիոհաճախային համակարգեր»-ի անվճար դասընթաց կանցկացվի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսը անցկացվելու է հոկտեմբերի 13-15-ը Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է անվճար ծառայություններ Microsoft-ը պատրաստում է Windows 12-ի թեթև տարբերակը Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուք «Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում Apple-ը դադարեցրել է iPhone 13 mini-ի արտադրությունը

  • Մեր մասին | Anews.am

    ANEWS.am-ն իր լսարանին է ներկայացնում ինովացիայի, թվային տեխնոլոգիաների, բիզնեսի և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ նորություններն ու թրենդները։ Հարթակը ներառում է YOUth.info հավելվածը։ Պարբերականը յուրօրինակ հարթակ է, որտեղ ոլորտի կազմակերպությունները կարող են տեղադրել սեփական կոնտենտը և կառավարել վերջինիս առաջխաղացման ընթացքը։ ​ Պարբերականը չի աջակցում որևէ քաղաքական ուժի և չի ֆինանսավորվում հայաստանյան և/կամ արտասահմանյան կազմակերպության/կուսակցության կողմից։ ​ #Anews .am-ը նաև յուրօրինակ ուսուցողական հարթակ է հանդիսանում լրագրություն մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ հնարավորություն տալով տեսական գիտելիքները կիրառելու գործնականում։ ​ Կապ խմբագրության հետ Ընտրել թեման Ուղարկել Շնորհակալություն։ Ձեր նամակը հաջողությամբ առաքված է։

View All
bottom of page