top of page

Տոնում ենք հայոց լեզվի օրը. օգտակար համայնքներ և չաթբոտեր Viber-ում

  • Anews
  • Feb 21, 2022
  • 2 min read

Աշխարհում հայերեն խոսում է մոտ 15 միլիոն մարդ։ Որպեսզի այս հնագույն ու հարուստ լեզուն շարունակի զարգանալ, 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի օր, իսկ 2006 թվականից փետրվարի 21-ը Հայաստանում դարձել է պետական ​​տոն։

Բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, գրքեր են գրվել հայերեն, բայց ոչ պակաս կարևոր է հայերենի օգտագործումն առօրյա կյանքում, այդ թվում՝ առցանց հաղորդակցության մեջ։ Viber մեսենջերում հայերեն համայնքների և չաթ բոտերի շնորհիվ օգտատերերը կարող են օգտակար տեղեկություններ ստանալ և լուծել առօրյա տարբեր խնդիրներ՝ առանց հավելվածից դուրս գալու։

Viber-ը զանգերի և հաղորդագրությունների հավելված է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Մեսենջերի օգտատերերը միմյանց ուղարկում են անվճար տեքստային հաղորդագրություններ, կատարում տեսազանգեր, շփվում են խմբային զրույցներում, համագործակցում են սիրելի բրենդների և հայտնի մարդկանց հետ, բաժանորդագրվում իրենց սիրելի ապրանքանիշերի համայնքներին և չաթ-բոտերին:

Viber-ը Rakuten Inc.-ի՝ էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարի մի մասն է: Viber-ը ձգտում է մերձենալ այն երկրներին, որտեղ գտնվում են իր օգտատերերը։

Հայաստանյան օգտատերերի միջև շփումն էլ ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու համար Viber-ը ստեղծել է տեղական «Viber Հայաստան» համայնքը, ինչպես նաև թողարկում է հայաստանյան մշակութային կյանքին առնչվող սթիքերների փաթեթներ։


Մայրենի լեզվի օրվան ընդառաջ մենք ընտրել ենք Viber-ի ամենահետաքրքիր և արդիական համայնքներից և հայերեն չաթ-բոտերերից մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ ոչ միայն տեղյակ լինել կարևոր նորություններին, այլև լուծել առօրյա խնդիրները։

Նկար՝ «Viber Հայաստան» համայնքը Viber-ում, որն ունի ավելի քան 400 հազ. հետևորդ
Նկար՝ «Viber Հայաստան» համայնքը Viber-ում, որն ունի ավելի քան 400 հազ. հետևորդ

«Viber Հայաստան» համայնքում կարող եք իմանալ բոլոր կարևոր նորությունները, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանի բնակիչներին՝ թարմացումների, նոր գործառույթների գործարկման, ինչպես նաև բոլոր նոր սթիքերների փաթեթների մասին, որոնք պարբերաբար հայտնվում են Viber-ում։ Համայնքում նաև հարցումներ և վիկտորինաներ անցնելու հնարավորություն կա: «Viber Հայաստան» համայնքն այս պահին ունի ավելի քան 400,000 անդամ։

Օրինակ, համայնքում դուք կիմանաք տարբեր առիթների համար նախատեսված պատկերներով հայերեն «Հյուրընկալ Հայաստան» սթիքերների փաթեթի կամ նոր և օգտատերերի կողմից արդեն սիրված ընդլայնված իրականության դիմակների մասին, ինչպիսին, օրինակ, «Հայկական տարազն» է:

Բացի պատրաստի սթիքերներից, ցանկացած օգտատեր կարող է նաև ստեղծել իր սեփականն ընդամենը մի քանի քայլով. կարող եք վերցնել որևէ պատկեր կամ անձնական լուսանկար և վրան ավելացնել որևէ պիտակ կամ զվարճալի մակագրություն: Պարզապես սթիքերներ ընտրելիս սեղմե՛ք «պլյուս» նշանի վրա, այնուհետև՝ «Ստեղծեք կպչուն պիտակներ» տարբերակը:


Նկար՝ HayPost չաթբոտը Viber-ում, որն ունի ավելի քան 23 հազար հետևորդ
Նկար՝ HayPost չաթբոտը Viber-ում, որն ունի ավելի քան 23 հազար հետևորդ

HayPost հարմարավետ և հասկանալի չաթբոտը Հայաստանի փոստի բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել բազմաթիվ օգտակար հնարավորություններից անմիջապես մեսենջերում՝ հետևել ծանրոցի կարգավիճակին, պարզել ծառայությունների սակագները, հաշվարկել ծանրոց կամ նամակ ուղարկելու արժեքը և այլն։ Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև զրուցել օպերատորի հետ բոտում՝ այդպես ավելի հեշտ և արագ է, քան թեժ գիծ կամ փոստային բաժանմունք զանգահարելը:

Viber-ում ՀայՓոստ բոտը, բացի հայերենից, աջակցում է նաև ռուսերեն և անգլերեն, ուստի այն հարմար է ավելի լայն լսարանի համար։

Այժմ Հայփոստի չաթ բոտում կա ավելի քան 23 հազար օգտատեր։





Նկար՝  Viva-MTS Հայաստան համայնքը Viber-ում, որն ունի ավելի քան 138 հազ. հետևորդ
Նկար՝ Viva-MTS Հայաստան համայնքը Viber-ում, որն ունի ավելի քան 138 հազ. հետևորդ

Viva-MTS Հայաստան համայնքը և Sis-Masis չատբոտը

Բջջային կապի շնորհիվ մենք կարող ենք շփվել արտաքին աշխարհի հետ և օգտվել համացանցից, ուստի բջջային օպերատորի հավելվածը սմարթֆոնում առկա ամենակարևոր հավելվածներից մեկն է։ Այնուամենայնիվ, դուք կարող եք նաև տեղեկանալ նորություններին, նոր սակագներին, գործառույթներին և հատուկ առաջարկներին նաև մեսենջերում. Viva-MTS համայնքը հրապարակում է վերջին նորությունները, առաջարկում հետաքրքիր ֆիլմերի և սերիալների ընտրանի, սոցիալական ցանցերում առկա թրենդների վերաբերյալ ակնարկներ և այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն օգտատերերին: Viber-ում Viva-MTS համայնքն արդեն ունի ավելի քան 138 հազար օգտատեր։


Վիվա-ՄՏՍ-ը մեսենջերում ունի նաև թեմատիկ չաթ-բոտ, որտեղ կարող եք խաղալ «Սիս-Մասիս» առաջին հայալեզու բջջային խաղը Viva-MTS-ից, ինչպես նաև իմանալ օգտատերերի վարկանիշը և հրավիրել ձեր ընկերներից որևէ մեկին միասին խաղալու։ Ժամանցային խաղում դուք կարող եք ընտրել տեղանքը, հետաքրքիր կերպար, որոշել նրա ոճը և հերոսի հետ նվաճել բարձունքները:

Վիվա-ՄՏՍ-ը մեծ նշանակություն է տալիս էլեկտրոնային և առցանց հաղորդակցության մեջ հայերենի կիրառմանը, այդ թվում՝ հույզերի և տեղեկատվության փոխանցման գրաֆիկական միջոցներին։


Նկար՝ Viber-ում «Sis-Masis» չաթբոտը, որն ունի ավելի քան 47 հազ. հետևորդ
Նկար՝ Viber-ում «Sis-Masis» չաթբոտը, որն ունի ավելի քան 47 հազ. հետևորդ

Comments


bottom of page