top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տերունական աղոթք և ոգեկոչման արարողություն. Գարեգին Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ


Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ։ Նրանք հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։ Գարեգին երկրորդը սկզբում տերունական աղոթք հնչեցրեց, ինչից հետո տեղի ունեցավ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։ Նշենք, որ արդեն որերորդ անգամ է, որ Գարեգին Բ-ն եփւ հոգեւոր դասը Ցեղասպանության հուշահամալիր են գալիս ՀՀ ղեկավարությունից առանձին:

0 comments
bottom of page