Վարչապետն իշխանական, թե՞ ընդդիմադիր գործիչ. Աստղիկ Ավետիսյան (Տեսանյութ)
- Anews
- Jun 10, 2019
- 1 min read

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը «Հայ Ձայն»-ը հաղորդաշարի ընթացքում ներկայացրել է հայաստանյան քաղաքական իշխանությունների իմիջի վերլուծությունը, հանրային ընկալումը և այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները հանրային կապերի տեսանկյունից:
«Նիկոլ Փաշինյանը «Հայկական PR մրցանակաբաշխության» ուսումնասիրության արդյունքում ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ: «Հայկական Փի Ար ասոցացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն երկու տարի շարունակ այդ մրցանակը հանձնել է Նիկոլ Փաշինյանին։ Մինչ իշխանափոխությունը վերջինս քաղաքական դաշտում բավականին ակտիվ էր և մեր փորձագիտական հարցումների ուսումնասիրության արդյունքում կարողացավ արժանանալ քաղաքական գործիչ տիտղոսին»: Ըստ Աստղիկ Ավետիսյանի՝ հետաքրքիրն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ուսումնասիրության ընթացքում չի քննարկվել «հրապարակային գործիչ» անվանակարգում: Այսինքն՝ իր դիրքավորումն իբրև քաղաքական կերպարի բավականին հաջողված էր։ «Մենք այսօր տեսնում ենք, որ վերբալ իմիջը չի համապատասխանում վարչապետի իմիջի հետ, Նիկոլ Փաշինյանը մնացել է նույն ընդդիմադիր գործչի կերպարում: Ըստ ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյանի՝ հասարակությունը չի կարողանում ընկալել արդյոք գործ ունի վարչապետի, թե ընդդիմադիր քաղաքական գործչի հետ, այստեղ կա բախում, որը կարող է բերել վարկանիշի անկման։ «Հասարակությունն ուզում է որոշակի քայլեր և աշխատանք տեսնել, եթե նույնիսկ բարեփոխումների փուլով ենք անցնում, ապա դա նկատելի չէ»,- հավելեց նա։ Աստղիկ Ավետիսյանի կարծիքով հիմնական խնդիրը հետադարձ կապի պակասն է, ինչպես նաև սևերի ու սպիտակների բաժանումը: «Եթե նախկին ու ներկա իշխանությունների միջև համեմատություններ անենք, ապա նախկին իշխանությունները պարզապես քննադատություններին ուշադրություն չէին դարձնում, անտեսում էին, իսկ ներկայիս իշխանությունները «ջղաձգվում» են և հակառակ ընթացքն է տեղի ունենում: Այսինքն՝ երկու դեպքում էլ անհաջող մոտեցում է հանրույթի հետ շփման տեսանկյունից»,- նշել է #Աստղիկ #Ավետիսյանը:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում`







Comments