top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը պատասխան կլինի Արեւմուտքի ագրեսիային. Բելառուսի ՊՆ



Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ հանրապետությունում ռազմավարական միջուկային զենքի տեղակայումը հաջորդ քայլն է երկրի նկատմամբ արեւմտյան պետությունների ագրեսիվ հռետորաբանության շարունակման դեպքում, հաղորդում է «Sputnik Բելառուս» գործակալությունը։ Նրա խոսքով՝ Մինսկն արդեն զբաղվում է «գոյություն ունեցող հարթակների պատրաստմամբ»։ «Եթե շարունակվի նման ագրեսիվ հռետորաբանությունը, դա կլինի հաջորդ քայլը»,-ասել է նա։ Նա նշել է, որ ուժի սպառնալիքին պետք է պատասխանել «միայն ուժով»՝ ընդգծելով, որ «այլ կերպ հիմա Արեւմուտքում չեն հասկանում»։ «Մենք հստակ հասկանում ենք, որ այս իրավիճակում ուժի կիրառման սպառնալիքին մենք կարձագանքենք միայն ուժով ։ Համապատասխան որոշումներ են ընդունվել, դրանք կկատարվեն»,-հավելել է Խրենինը։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի վերաբերյալ որոշումների ընդունումը միայն պետության ղեկավարի իրավասությունն է: Անդրադառնալով Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման թեմային՝ Խրենինը հայտարարել է, որ դա «նույն շղթայի օղակներն են»՝ հանրապետության դեմ ծավալվող տեղեկատվական առճակատմամբ: «Պետության ղեկավարը հստակ ասել է՝ դա ծայրահեղ միջոց է։ Ոչ ոք չի պատրաստվում կիրառել այն: Սա լուրջ ռազմավարական զսպման գործոն է։ Այն կլինի որպես դեղամիջոց «հիվանդ գլուխների» համար, որոնք կարծում են, որ մեզ հետ կարելի է խոսել ուժի դիրքից»,-բացատրել է նա։ Պատասխանելով այն հարցին, որ հանրապետությունում մարտավարական միջուկային զենք կարող է օգտագործել միայն Ռուսաստանի Դաշնությունը, պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ այդ հարցին ավելի վաղ հստակ պատասխանել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին։

0 comments
bottom of page