top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չինաստանը ռոբոտներ է կիրատում աստղադիտակի տեխնիկական սպասարկման համար

Չինական ինտելեկտուալ ռոբոտատեխնիկական համակարգերը և սեփական արտադրության պլատֆորմներն անցել են 500 մետրանոց գնդաձև ռադիոաստղադիտակի (FAST) տեխնիկական սպասարկման փորձարկման թեստերը, որը նաև մեկ բացվածքով ամենամեծ անդրադարձիչ մակերես ունեցող աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն է, տեղեկացնում է չինական մեդիագրուպը (CMG)։ Նախագիծը, որը ղեկավարում է Գույչժոուի ռադիոաստղագիտական ​​աստղադիտարանը, իրականացվում է 10 բաժինների հետ համատեղ, որոնց թվում են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային աստղադիտարանները և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտը: Աստղադիտակը, որը ստացել է «Չինաստանի երկնային աչք» անվանումը, գտնվում է բնական խորը և կլոր կարստային իջվածքում՝ Գույչժոու նահանգի հարավ-արևմուտքում, իսկ նրա ընդունման մակերեսը հավասար է 30 ստանդարտ ֆուտբոլային դաշտի: FAST-ի դիտորդական հնարավորությունների ապահովման առանցքային խնդիրը նրա հուսալի տեխնիկական սպասարկումն է: Ռոբոտները կարողանում են կատարել ռիսկային գործողություններ, որոնք մարդու ուժերից վեր են՝ հաղթահարելով կլիմայի ազդեցությունը, ինչը սահմանափակում է աստղագիտական ​​գործողությունները։ Այսպիսով, դրանք կօգնեն ապահովել աստղադիտակի աշխատանքի անվտանգությունը, մեծացնել նրա դիտարկումների տևողությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով գիտական ​​նոր արդյունքներ ստանալուն։ «Ակնկալվում է, որ խելացի ռոբոտները տարեկան մոտ 30 օրով կավելացնեն աստղադիտակի դիտումների տևողությունը», - ասում է FAST-ի գլխավոր ինժեներ Ցզյան Պենգը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page