top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ոչ մի արհեստական բանականություն կատարյալ չէ. Google



Միշտ էլ եղել են մտահոգություններ արհեստական բանականության, նորարար տեխնոլոգիաների վերաբերյալ, դրանք հեղաշրջում են կատարում աշխարհում իրենց բազմաֆունկցիոնալ գործիքներով։

Google Gemini-ն, որը նախկինում կոչվում էր Bard, արհեստական ինտելեկտի (AI) չաթբոտ է, որը մշակվել է Google-ի կողմից։ Բացի Google-ի որոնմանն աջակցելուց, Gemini-ն կարող է ավելացվել կայքերում, հաղորդագրությունների հարթակներում կամ հավելվածներում՝ օգտատերերի հարցերին իրատեսական պատասխաններ տալու համար:

Gemini 1.0-ի մասին հայտարարվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին և ստեղծվել է Google DeepMind ստորաբաժանման կողմից, որը Alphabet-ի մաս է կազմում և մասնագիտացված է արհեստական ինտելեկտի ոլորտում առաջադեմ հետազոտությունների և զարգացման մեջ։ 

Իր թողարկման պահին Gemini-ն Google-ի ամենաառաջադեմ LLM հավաքածուն էր։ Այն ի վիճակի է հասկանալ և ճանաչել պատկերները, ինչը թույլ է տալիս վերլուծել բարդ տեսողական տարրեր, ինչպիսիք են գծապատկերները: Gemini-ն նաև ունի լայն, բազմալեզու հնարավորություններ՝ տարբեր լեզուներով թարգմանչական առաջադրանքների և ֆունկցիոնալության համար:


Gemini-ի հետ կապված խնդրահարույց իրավիճակը սկսեց այն ժամանակ, երբ գործիքը սկսեց ցուցադրել անպատշաճ պատկերներ, օրինակ՝ նացիստական համազգեստով ցեղերի մի շարք, ի պատասխան 1943 թվականին գերմանացի զինվորի ցույց տալու պատվերի։

Այս ու նման իրավիճակները դրդեցին Google-ին դադարեցնել գործիքի՝ պատկերներ ստեղծելու հնարավորությունը, մինչդեռ խնդիրը չի լուծվել։

WSJ-ն հաղորդեց, որ նախորդող շաբաթներին մասսայական բողոքի կոչերը ավելի բուռն էին, որոնք մեծ մասամբ գլխավորում էր Իլոն Մասկը՝ խոսելով մոդելի ընդհանուր  «ռասիզմի» վերաբերյալ։

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը հայտնել է, որ թիմը աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ և հավելել․

«Ոչ մի արհեստական բանականություն կատարյալ չէ, հատկապես արդյունաբերության զարգացման այս աճող փուլում, բայց մենք գիտենք, որ մեզ համար նշաձողը բարձր է, և մենք հավատարիմ կմնանք դրան, անկախ նրանից, թե ինչքան ժամանակ դա կպահանջի»։

Պիչայը ճիշտ է․ ոչ մի մոդել կատարյալ չէ, սխալներ լինում են, բայց դա այն սխալն էր, որը Google-ը, որն արդեն զիջում է մրցակից գործընկեր Microsoft-ին և OpenAI-ին, իրականում չէր կարող իրեն թույլ տալ:

Եթե Google-ը կարողանա համախմբվել, բացատրել իրավիճակի մանրամասները, միգուցե դեռ հնարավորություն ունենա առաջ շարժվելու և դառնալու հանճար արհեստական ինտելեկտի զարգացման գործում՝ ստեղծելով լավ մտածված մոդել, որն առաջ է շարժվում ժամանակին համընթաց։



Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան


0 comments
bottom of page