top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր. Սեմյոն Պեգով


Այո՛, ես պնդում եմ, որ Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր՝ այն պարզ պատճառով, որ համաձայնագիրը ստորագրելու պահին քաղաքում նախկինի պես Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էին։ Այս մասին նոյեմբերի 25-ին Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ ասաց «WarGonzo» նախագծի ղեկավար, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովը։

«Ես չեմ պնդում, որ քաղաքը Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության տակ էր, քանի որ այնտեղ կային նաեւ Ադրբեջանի զինված ուժեր։ Բայց հայտարարության ստորագրման պահին քաղաքի համար մարտեր էին ընթանում, եւ անձամբ ինձ համար սա անվիճելի փաստ է։ Առաջին՝ ես զանգում էի առաջնագծի տղաներին, երկրորդ՝ նոյեմբերի 9-ին Շուշիից 2 կմ հեռավորությամբ շուրջ 400 մարդ կար, որոնք պատրաստ էին առավոտյան 5:00-ին առաջ գնալ քաղաքը մաքրելու։ Արցախի Պաշտպանության բանակի զինվորների նվազագույնը 2 խումբ անմիջապես Շուշի քաղաքի տարածքում էր։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես քաղաքն ամբողջությամբ չեր վերահսկում։ Ավելին՝ ինձ հայտնի է, որ նոյեմբերի 7-ին, երբ Ալիեւը հայտարարեց Շուշին վերցնելու մասին, իրականում քաղաքում էին 6 դիպուկահարից ոչ ավելին։ Գիտեմ, որ նոյեմբերի 7-ին քաղաքը մաքրվել էր նաեւ այդ դիպուկահարներից։ Այնուհետեւ ընդունվեց որոշում, որն իսկապես, իմ կարծիքով, ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական։ Ես հիմա դժվարանում եմ գնահատել Հայաստանի ղեկավարության եւ Արցախի ղեկավարության որոշման ճիշտ լինելը, որովհետեւ միայն նրանք գիտեին, թե ինչպիսին է ռազմական գործողությունների շարունակման համար ամրության պաշարը։

Ինչ վերաբերում է հրամանատարներին, ապա կարող եմ ասել, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկում էին Արցախի պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանը եւ նրա տեղակալը։

Ինչ վերաբերում է Հադրութին, ապա այնտեղ, նրա խոսքով, ոչ այնքան հետախուզության սխալներ են թույլ տրվել, որքան զորքերի տեղակայման, պաշտպանական ամրությունների գծերի եւ այլ հարցերում։

«Քչերն էին սպասում, որ դիվերսանտներն անմիջապես Հադրութ կթափանցեն, որոնցից ոմանք անգամ հայկական համազգեստով էին եւ հայերեն էին խոսում։ Այսինքն՝ սա ավելի շուտ ռազմական կորուստ է, քան քաղաքական։ Քաղաքի համար մարտերն ընթացել են շաբաթից ավելի։ Հայկական կողմը հակաահաբեկչական գործողություն անցկացնելու համար քաղաքից հանել է մոբիլիզացիոն ուժերին եւ աշխարհազորայիններին, որոնք ի սկզբանե այնտեղ էին գտնվում, որպեսզի մաքրելիս յուրայիններին չսպանեն։ Մի քանի անգամ քաղաքը ձեռքից ձեռք է անցել։ Քաղաքը վերցվել է միայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական հայտարարությունից հետո 10 օր անց»,- ամփոփեց նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page