top of page

Վիկտորինա․ ճշմարտությունը Հայաստանում Ozon-ի գնորդների մասին

ree

Դուք երբևէ մտածե՞լ եք՝ Հայաստանում Ozon-ում ի՞նչն են ավելի հաճախ գնում՝ ծովամկան համար ատամի խոզանակ, թե՞ գուլպաներ՝ կատվիկներով։ 🤔

Մենք՝ այո։ Որովհետև Ozon-ը 370 միլիոն ապրանք ունի՝ նույնիսկ ամենաանսպասելի պահերի համար։ Այստեղ ամեն ինչ կա՝ հնդկաձավարից մինչև ոսկե զուգարան, շների կոշիկներից մինչև փոշեկուլ-ռոբոտներ։ Մենք վերլուծել ենք Հայաստանի վաճառքները և պատրաստել ձեզ համար վիկտորինա։ Գուշակեք՝ ո՞ր ապրանքն են գնում ավելի հաճախ։

📋 Կանոնները պարզ են․

✔ Ընտրեք երկուսից մեկը։

✔ Իմացեք՝ ի՞նչ են իրականում գնում մարդիկ։

✔ Եվ մի՛ զարմացեք, որովհետև մարդիկ պարզապես անկանխատեսելի են։ Ուստի կարելի է գնել նույնիսկ վարդագույն միաեղջյուր՝ գիշերվա 3-ին… 🌝

Պատրա՞ստ եք։ Գնացինք 🚀


Ի՞նչ թեյ են Հայաստանում ավելի շատ գնում

  • Սև

  • Կանաչ

Ցույց տալ ճիշտ պատասխանը

✅ Ճիշտ պատասխանը՝ սև։ Թունդ, բուրավետ ու հագեցնող՝ սև թեյը իդեալական է թե՛ գրասենյակային ընդմիջման, թե՛ տանը թեյախմության համար՝ մուրաբայով, մեղրով կամ սիրելի թխվածքով։ Կանաչ թեյը՝ մտորումների և ինքնամփոփ պահերի համար, այն հաճելի է ընդեղենի և չրեղենի հետ։

Ո՞ր խաղալիքներն են հաղթում մանկական սենյակում

  • Մեքենաներ

  • Տիկնիկներ

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Բիփ-բիփ, հաղթում են մեքենաները։ Սպորտային, ամենագնաց, ոստիկանական՝ հնարավոր չէ դիմակայել և չգնել նոր մոդել։ Հատակին մրցավազք կազմակերպել կարելի է և՛ որդու, և՛ դստեր հետ, բացի այդ՝ ծնողներն էլ նույն խանդավառությամբ են խաղում։

Ո՞ր ատամի խոզանակներն են ավելի տարածված

  • Փափուկ մազիկներով

  • Կոշտ մազիկներով

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Փափուկ մազիկներով խոզանակներ։ Դրանք չեն վնասում լնդերը, չեն քերծում էմալը ու միևնույն ժամանակ՝ արդյունավետ են։ Կոպիտ խոզանակները թողնենք էքստրեմալներին։

Զուգարանի թղթի ո՞ր հոտն են նախընտրում Հայաստանում

  • Խնձոր

  • Երիցուկ

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Հայաստանյան գնորդները նախընտրում են երիցուկի հոտով զուգարանի թուղթը։ Երիցուկի բույրն ասոցացվում է մաքրության, բնության ու հարմարավետության հետ։ Խնձորը՝ շատ ուժեղ է և թարմ, իսկ երիցուկը՝ «ներդաշնակ մտորումների սենյակի» համար ուղղակի իդեալական է։

Ո՞ր տեսակի փոշեկուլն է ավելի տարածված

  • Ռոբոտ

  • Դասական

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Դասական։ Դեռեւս։ Գնորդները նախընտրում են դասական փոշեկուլը։ Այն հզոր է, դիմացկուն, և կարողանում է մաքրել ցանկացած մակերես՝ կարելի է մաքրել և՛ տունը, և՛ նույնիսկ մեքենան։ Ներդրվող պարագաները՝ դարձնում են փոշեկուլը  բազմաֆունկցիոնալ․ կարելի է մաքրել և՛ բազմոցի հետևը, և՛ խոհանոցի կահույքը։ Ռոբոտներն իհարկե մեծ տեմպերով զարգանում են, բայց դասականը դեռ շարունակում է մնալ նորաձև։

Ինչն են նախընտրում նորաձև ստուգման համար․ «հետևում եմ իմ առողջությունը», թե՞ «լու՛րջ, ես պետք է հետազոտվեմ»

  • Ֆիթնես թևնոց

  • Խելացի ժամացույց

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅  Սմարթ ժամացույցներն առջևում են։ Զարմանալի չէ․ այն ինչպես անձնական մարզիչ, բժիշկ և քարտուղար մեկ տեղում։ Խելացի ժամացույցը կարողանում է հաշվել քայլերը, սրտի ռիթմը, ուղարկել «Ժամանակն է կանգնել» հիշեցումներ, եթե երկար ժամանակ նստած եք մնացել։ Ֆիթնես թևնոցներն ընտրում են նրանք, ովքեր ցանկանում են թվեր, առանց այլ գործառույթների։

Ի՞նչն է թրենդային Հայաստանում (հարցը նրանց համար է, ովքեր գիտեն այս բառերի նշանակությունը 😂)

  • Սվիթշոտ

  • Հուդի

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Մեծամասնությունն ընտրում է սվիտշոթ։ Այն տաք է, հարմար, չպարտավորեցնող։ Կարելի է հագնել և դուրս գալ գործերով, զբոսնելու, խանութ գնալու։ Հուդին պետք է ցուրտ, քամոտ ու անձրևային օրերի համար, երբ ուզում ես թաքնվել գլխանոցով (թաքնվել նաև անցորդներից՝ ականջակալներով սիրելի երաժշտության ներքո)։

Ո՞ր գնդակներն են ավելի շատ գնում

  • Ֆուտբոլային

  • Բասկետբոլի

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅ Գո՜լ․․․Ֆուտբոլային գնդակն ամենուր պետք է՝ բակ, դպրոց, նույնիսկ տուն (չնայած՝ լուսամփոփին վտանգ է սպառնում)։ Բավական է գնդակը հայտնվի հատակին՝ խաղացողներ կգտնվեն։ Բասկետբոլի գնդակի համար օղակ է պետք, դահլիճ, իսկ Ֆուտբոլային գնդակին՝ ոչինչ։ Վերցնում ես՝ խաղում ես։

Միաու՜․ինչպիսի՞ կեր են նախընտրում հայկական կատուները

  • Հավով

  • Սաղմոնով

Ցուցադրել ճիշտ պատասխանը

✅  Հավով կերը դասական ընտրություն է․մեզ ասել են հայկական կատուները։ Սաղմոնը սուսով, հնդկահավը գազարով, ճագարը ոլոռով՝ գեղեցիկ է հնչում․․․ բայց երբ կատուն սոված է, նա ընտրում է դասական հավը։ Հաստատված է թե՛ տոհմական, թե՛ թափառող կատուների կողմից։


Ozon-ում Հայաստանի գնորդներն ամեն օր գնում են հազարավոր ապրանքներ՝ էլեկտրոնիկա, հագուստ, կոշիկ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ, սպասք և սնունդ։ Մարքեթփլեյսում հնարավոր է վաճառել գրեթե ամեն ինչ։ Բայց եթե ցանկանում եք գտնել ձեր տեղը, պետք է ուսումնասիրել վերլուծությունը անձնական հաշվում։ «Կատեգորիաների համեմատություն» գործիքը ցույց կտա՝ ո՞ր ապրանքների պահանջարկն է աճում, ի՞նչ գներով են վաճառվում և որտեղ է մրցակցությունը քիչ։

Եթե դուք Հայաստանում գործող ձեռնարկատեր եք, բայց դեռ Ozon-ում չեք, ապա ճիշտ ժամանակն է գրանցվելու։

Ozon-ից կստանաք՝

📦 Գործող ենթակառուցվածք՝ տեսակավորման կենտրոններով ու առաքման ծառայությամբ

📊 Վերլուծությամբ հագեցած անձնական հաշիվ

📚 Անվճար դասընթացներ, վեբինարներ և թրեյնինգներ

🤝 Անձնական մենեջեր և տեխնիկական աջակցություն վաճառողների համար

 
 
 

Comments


bottom of page