top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ներկայացվել է համակարգչային նոր մկնիկ, որը տեղադրվում է մատների վրա



Գերմանացի մշակողները ներկայացրել են Clip Mouse համակարգչային մկնիկը, որը տեղադրվում է մարդու մատների վրա և աշխատում է առանց ափի տակ գտնվող մակերեսի հետ անմիջական շփման անհրաժեշտության:

Clip Mouse-ն ամրացվում է ցուցամատին և միջնամատին։ Ներկառուցված արագաչափի շնորհիվ բավական է, որ օգտատերը նմանակի սովորական մկնիկի հետ աշխատելու գործողությունները, և Clip Mouse-ն արագ հասկանում է, թե ինչ շարժումներ են արվում և Bluetooth-ի միջոցով համապատասխան հրահանգներ է փոխանցում համակարգչին։

Մկնիկի ներքևի հատվածը զգայուն է հպումների նկատմամբ, ինչը թույլ է տալիս նմանակել ձախ կամ աջ կոճակների սեղմման գործողությունը: Clip Mouse-ը նաև հիշում է էջը թերթելու շարժումը և բավական է մատով նմանակել այս շարժումը, և մկնիկը կրկին համապատասխան հրահանգը կուղարկի համակարգիչ։


Տեքստ մուտքագրելիս մկնիկն անջատվում է սարքի կողքին գտնվող կոճակը սեղմելու միջոցով։ Նույն կոճակն օգտագործվում է անհրաժեշտության դեպքում կուրսորը էկրանի մեջտեղի հատված բերելու համար:

Clip Mouse-ն ունի ներկառուցված լիթիում-իոնային մարտկոց։ Նախագծի հեղինակների հավաստիացմամբ՝ արտասովոր մկնիկը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև 50 ժամ։ Լիցքավորման համար նախատեսված է USB պորտ։

Նախագիծը հեղինակները հրապարակել են Kickstarter քրաուդֆանդինգի կայքում, որպեսզի սարքի արտադրության համար անհրաժեշտ ֆինանսավորում ներգրավվեն։

Նորույթը վաճառվում է 59 եվրոյով (մոտ 25,000 դրամ)։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page