top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԻՊ թեկնածուի հետ ՔՊ-ի հանդիպումն ավարտվեց



Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանի իշխանության թեկնածու, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի հետ մոտ մեկ ժամ անց ավարտվեց։ԱԺ միջանցքում Անահին Մանասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես լրագրողական հանրույթից չեմ խուսափում, լրագրողական հանրույթին շատ ընդունում, սիրում եմ: Լրագրողների իրավունքների պաշտպանությունը ամենակարեւոր հանգամանքներից է: Ի դեպ, իմ մասնագիտական գործունեության առանցքներից մեկն է խոսքի ազատության, մամուլի ազատության պաշտպանությունը»:Նա չցանկացած պատասխանել հարցին, թե արդյոք ինքն է ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուն՝ հորդորելով այդ հարցի պատասխանը ճշտել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page