top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկում է թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթացը


ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator վենչուրային աքսելերատորը և ISTC հիմնադրամը համատեղ սկսում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր։

Տեղերի քանակը սահմանափակ է, հայտերը կարելի է ներկայացնել մինչև օգոստոսի 3-ը ներառյալ: Գրանցվել հնարավոր է այստեղ: Ծրագրին մասնակցությունն անվճար է, առաջնահերթությունը տրվելու է արվեստի ոլորտում մասնագիտացում ստացած կամ տվյալ պահին ստացող մասնակիցներին։

Digital Art Entrepreneurship անվճար ծրագիրը նախատեսված է 15-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ստացել կամ ստանում են մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում: Դասերը կմեկնարկեն օգոստոսի 7-ից:

Ըստ կազմակերպիչների՝ ծրագիրը կզարգացնի մասնակիցների ձեռնարկատիրական և թվային արվեստի հմտությունները՝ ծանոթացնելով նրանց հայկական թվային արվեստի առաջատար ընկերությունների և փորձագետների հետ։

Նախագծային ուսուցման միջոցով մշակված ծրագիրը մասնակիցներին կտրամադրի իրական մարտահրավերներ՝ տրված գործող բիզնեսների կողմից։

«Վարպետության դասերը կիրականացվեն մասնագիտական խորը գիտելիքներով հարուստ ոլորտի լավագույն մենթորների կողմից, NFT Art (հարթակներ, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար), Ֆրիլանս հարթակներ (պլատֆորմներ, պրոֆիլավորում, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար), Generative AI (DALL-E 2, WOMBO, Open AI և այլն), խաղի դիզայնի տարրեր (խաղի նախագծման փուլեր, ժանրեր, MVP, վաճառք, գնագոյացում), խաղի արվեստ. 2D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում, UI/UX + Adobe Illustrator), խաղի արվեստ. 3D մոդելավորում (կերպարների ձևավորում, փուլերի ձևավորում + Maya) թեմաներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page