top of page

Մարզային վարչությունների պետերի տեղափոխություն քննչական կոմիտեում

Aug 8, 2022
1 min read



Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

Հովիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

 
 
 

Comments


bottom of page