top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մակրոնը չի բացառել որ Չարլզ III-ի Ֆրանսիա այցը տեղի կունենա ամռան սկզբին


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցը Ֆրանսիա կարող է տեղի ունենալ ամռան սկզբին, «երբ երկրում իրավիճակն ավելի հանգիստ լինի»։ Ելիսեյան պալատը ուրբաթ օրը հայտարարել է, որ, կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվել է։ «Ես որոշեցի առավոտյան զանգահարել Նորին Մեծությանը՝ բացատրելու մեր իրավիճակը: Ողջամտությունն ու բարեկամությունը ցույց տվեցին այցը հետաձգելու անհրաժեշտությունը... Այս այցը պետք է իրականացվի, երբ իրավիճակը հանդարտվի։ Մենք առաջարկել ենք նոր պետական ​​այց կատարել ամառվա սկզբին», - ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Տեղեկությունը հրապարակվելլ է Ելիսեյան պալատի սոցիալական ցանցերում։ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ «բողոքի շարժման ֆոնին» Բրիտանիայի թագավորին եւ նրա կնոջը Ֆրանսիա հրավիրելը անլուրջ կլինի։ Մարտի սկզբին Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 26-ից 29-ը իր առաջին պետական ​​այցը կկատարի՝ դեպի Ֆրանսիա։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ թագավորի Ֆրանսիա այցի ծրագիրը կարող է փոխվել, եւ նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկուշաբթի Վերսալի պալատում նախատեսված ընթրիքը չի կայանա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով։ Բացի այդ, ֆրանսիական SUD-Rail արհմիությունը կոչ է արել բոլորին «գնալ Վերսալ»՝ բողոքելու թագավորի այցի դեմ։ Ֆրանսիայում արդեն ինը համազգային գործադուլ է տեղի ունեցել՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։ Դրանց ֆոնին բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել։ Նրանցից շատերին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներով, ջարդերով ու անկարգություններով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page