top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսին



Հունաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսին։ Այս մասին Alpha հեռուստաալիքի հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Կարող եմ վստահաբար ասել, որ ընտրությունները կկայանան մայիսին։ Դրանք հուլիսին չեն լինի։ Ասել, որ ընտրությունները տեղի կունենան հուլիսին, անիմաստ կլիներ, որովհետեւ կարող է, ամենայն հավանականությամբ, կրկնակի ընտրության անհրաժեշտություն առաջանալ։ Եվ մենք չենք պատրաստվում ընտրություններն անցկացնել օգոստոսին»,- ասել է նա։ Ներկա կառավարության քառամյա մանդատը լրանում է հուլիսի 7-ին, եւ սպասվում էր, որ վարչապետն արտահերթ ընտրությունների անցկացում կհայտարարի ապրիլին։ Սակայն մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած երկաթուղային վթարը, որի հետեւանքով զոհվեց 57 մարդ, տասնյակ մարդիկ տուժեցին, հանգեցրեց «Նոր դեմոկրատիա» կառավարող աջ կենտրոնամետ կուսակցության (որը գլխավորում է Միցոտակիսը) վարկանիշի իջնելուն։ Կառավարող կուսակցությունը կարող է մայիսին ընտրությունների առաջին փուլի արդյունքներով չհավաքել մեծամասնություն խորհրդարանում, որը թույլ կտար նրան ձեւավորել ինքնուրույն կառավարություն։ Ուստի, դիտորդների կարծիքով, կպահանջվի երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ հուլիսին։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page