top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը Երկիր է ուղարկել Լուսնի առաջին լուսանկարները




Հնդկաստանի տիեզերքի հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հրապարակել է Լուսնի առաջին լուսանկարներն՝ արված Chandrayan-3 տիեզերանավի կողմից, որը Հնդկաստանի երրորդ անօդաչու լուսնային առաքելությունն է։ Այս մասին հաղորդում է NDTV պարբերականը։


Խառնարաններով ծածկված Լուսնի մակերեսի լուսանկարներն արվել են, երբ տիեզերանավը օգոստոսի 5-ին մտել է Լուսնի ուղեծիր։

«Առաքելությունն առայժմ հարթ է ընթանում, և ISRO-ն ակնկալում է, որ «Վիկրամ» վայրէջք կատարող մոդուլը Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք կկատարի օգոստոսի 23-ին», - նշված է հրապարակման մեջ։

Հաջողության հասնելու դեպքում Հնդկաստանը կդառնա առաջին երկիրը, որը Լուսնի հարավային բևեռում կկատարի կառավարվող փափուկ վայրէջք։

Իսկ ընդհանրապես Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք մինչ այս կատարել են ԱՄՆ-ն, նախկին ԽՍՀՄ-ն և Չինաստանը։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page