top of page

ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

  • Anews
  • May 24, 2019
  • 1 min read

ree

#ՀՀ #ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:

Քառօրյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

 
 
 

Comments


bottom of page